Հայաստան – Սփյուռք
Մշտական ցուցադրություն
Նախաձեռնող՝ Սոնիա Բալասանյան
Ի սկզբանե ՆՓԱԿ-ի հիմնական նպատակներից մեկը եղել է Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների միջև երկխոսության կայացումն ու խթանումը։ ՆՓԱԿ-ի մեծ դահլիճը, ինչպես նաև «Դավիթ Կարեյան» սրահը հատկացվել է այդ նպատակի համար և ստացել «Հայաստանի և Սփյուռքի Ժամանակակից Արվեստի Ցուցասրահ» անվանումը։
Պատկերասրահը դինամիկ է: Ներկայացված աշխատանքներն ընտրվում են ՆՓԱԿ-ի գեղարվեստական անձնակազմի կողմից և պարբերաբար մասամբ «թարմացվում» են։
Կարևոր է նշել, որ ներկայացված աշխատանքներն իրականում հայ ժամանակակից արվեստի մի խումբ համադրողների տպավորության «ճեպանկարն» է՝ կատարված մի կոնկրետ ժամանակ, մի կոնկրետ վայրում՝ թերևս մի փորձ արվեստի բնագավառում։
Բարի դիտում,
Սոնիա և Էդուարդ Պալասանյաններ
Արվերստագետներ՝
- Անի Բարսեղյան
- Գաբրիել Թոմասյան
- Բէլա Պողոսյան
- Անժելա Հովակիմյան
- Սիլվանա Չոբանյան
- Սանահին Բաբաջանյան
- Դիանա Հակոբյան
- Սամ Գրիգորյան
- Սիրանուշ Աղաջանյան
- Հակոբ Բալայան
- Էդման Այվազյան
- Հասմիկ Մելքօնյան
- Անդրեա Բըսսե
- Արման Գրիգորյան
- Դավիթ Կարեյան
ՆՓԱԿ, 2025