«Կանայք ՆՓԱԿ-ում» արխիվային ցուցահանդեսն անդրադառնում է ՆՓԱԿ-ում պատմության տարբեր փուլերում իրականացված նախագծերին՝ կենտրոնանալով կին արվեստագետների մասնակցության և ներկայության վրա։ 1992 թվականից ՆՓԱԿ-ում ցուցարդրվել են 450-ից ավելի կին արվեստագետներ։ Ցուցահանդեսը միաժամանակ հանդես է գալիս որպես հետազոտական նախաձեռնություն՝ հանրայնացնելով ՆՓԱԿ-ի արխիվը և վերարժևորելով կին արվեստագետների ներդրումը ժամանակակից արվեստի դաշտում։
Նախագծի շրջանակում տեղի կունենա նաև ՆՓԱԿ-ի գրադարանում ձևավորված արխիվային բաժնի շնորհանդեսը՝ նպատակ ունենալով հանրայնացնել ՆՓԱԿ-ի արխիվը և նպաստել կին արվեստագետների գործունեության տեսանելիության բարձրացմանը։
Բացումը՝ 14․03, 19:00-ին
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Կանանց Հիմնադրամի աջակցությամբ։
ՆՓԱԿ,2026



































