Skip to content Skip to footer

Լարում Ճնշում Սթրես

4.02 – 4.03
Անտոն Ադրիենկո x Բէլա Պողոսյան

Նոյեմբեր 2 տարի առաջ

«Մենք երազի կամ տենդի պես ընկանք դրա մեջ»։ Այս խոսքերը կմնան ինձ հետ մինչև իմ վերջին օրը։ Ես բազմիցս ընկել եմ և ամեն անգամ կրկին ոտքի եմ կանգնել: Բայց առաջին անգամն ուրիշ էր։ Դա իսկապես նման է երազի կամ տենդի: Ես չգիտեմ, թե ում է ուղղված գրածս, գուցե ոչ մեկին: Ես հիմա հարբած եմ։ Ինձ թվում է, թե աշխարհը դանդաղացրած կադրի պես քանդվում է շուրջս: Ինձ ամենաշատն անհանգստացնում է գեղեցկությունը: Մեր կյանքը գեղեցկության և ողբերգության հավասարակշռությունն է: Աստված ձեզ հետ, ընկերներ:

ՆՓԱԿ 2023