Skip to content Skip to footer

«Իմպուլս»-ն արվեստագետների նախաձեռնած ցուցահանդես է, որը ներառում է մուլտիմեդիա աշխատանքներ, միջդիսցիպլինար ինստալյացիաներ, ընկղմող փորձառություններ և մասնակցային արվեստի գործեր: Ցուցահանդեսի հիմքում ընկած են համագործակցությունը և ինտերակտիվ փորձառությունը:

Այստեղ արվեստը ներկայացնում ենք որպես կոլեկտիվ խաղ, որին հորդորում ենք մասնակցել՝ շոշափել, շոյել, զարկել, միջամտել… Մեր ստեղծած «խաղերը» վերաիմաստավորվում են այցելուների ներգրավվածությամբ, և այս ցուցահանդեսով ուզում ենք շեշտել արվեստի հետ առնչվող «հասարակ մարդու» կարևորությունը՝ համախմբված մշակութային վերելքի ձգտման ճանապարհին:

Ցուցահանդեսն իրականացվում է «ԺԱԻ»-ի և «ArtNexus»-ի «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ 2.0» ծրագրի շրջանակներում՝ մասնակից արվեստագետների նախաձեռնությամբ և «ՆՓԱԿ»-ի աջակցությամբ:

Արտիստներ`

  • Անահիտ Մովսիսյան
  • Արմինե Ավետիսյան
  • Դիանա Կարապետյան
  • Էլիզաբեթ Առաքելյան
  • Իլոնա Զաքարյան
  • Լիլիթ Գրիգորյան
  • Միլենա Գոգինյան
  • Նարեկ Բունիաթյան
  • Սոֆիա Միրզոյան

Հրավիրված Արտիստներ`

  • Տիգրան Ալեքսանյան
  • Յուլիա Ստեփանովա

 

  • Վիզուալ ինքնությունը՝ Լիլիթ Գրիգորյան:
  • Ցուցահանդեսի ֆասիլիտացիան և Համակուրացիան՝ Արմինե Ավետիսյան:
  • Նախագծի տեսլականը, հղացքը և կուրացիան՝ Նարեկ Բունիաթյան:

 

14 – 21 սեպտեմբերի 

ՆՓԱԿ, 2024