Այս նախագծի շրջանակներում մեր հետաքրքրությունը կենտրոնացնելու ենք արևմտահայերենի և արևելահայերենի վրա։
Լաբորատորիայի ձևաչափով միասին բացահայտելու ենք հայերենի նրբությունները, գեղեցկությունը և մարտահրավերները։ Մեկ ամիս տևողությամբ լաբորատորիայի ընթացքում հանդիպելու ենք ՆՓԱԿ-ում լեզվակիրների պատմությունները ուսումնասիրելու, և հաջորդիվ ցուցահանդեսի վրա աշխատելու։ Յուրաքանչյուր մասնակից աշխատելու է հետևյալ մեդիաներից մեկով՝ վիզուալ արվեստ, գրականություն, փերֆորմատիվ արվեստ և վիդեո-արտ։
“Դուռդ բաց լաբորատորիա” նախագիծն իրականացվում է “արդ եւս” ծրագրի շրջանակներում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան օժանդակությամբ։