Միկրոտիեզերք
Բոլտ
Սթրիթ Արտ Փառատոն 2025
«Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ի շրջանակներում Ապարան քաղաքում փառատոնի մասնակից արվեստագետ Բոլտի կողմից իրականացվեց մուրալի ստեղծումը։ Մուրալը, որը վերնագրված է «Միկրոտիեզերք», պատկերում է յուրահատուկ և անձնական դիցաբանությունից վերցված կերպարներ։ «Այս կերպարները կարող են լինել աստվածություններ, արձաններ, որտեղ բուսական, կենդանական ու մարդկային տարրերը խառնվում են։ Սա պատմող որմնանկար է, յուրաքանչյուր կերպար պատմում է իր սեփական պատմությունը։ Թեման երազային, հրաշալի կամ աբսուրդային է։ Խաչվում են մանկական պատկերների, հրեշների, աֆրիկյան քանդակների ու կոմիքսների թեմաները։»,- Բոլտ։
Համադրողներ՝ Նիկոլա Լոգերո-Լասեր, Արամ Զուրաբյան։
«Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ը իրականցվում է Հայաստանի Հանրապետության Կրթության,Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ֆինասավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ:
Հատուկ շնորհակալություն Բոլտին, Նիկոլա Լոգերո-Լասերին և Ապարանի համայնքապետարանին, քաղաք Ապարանի, Գարեգին Նժդեհի փողոց, շենք 10-ի բնակիչներին համագործակցությանն ու աջակցության համար։
Գործընկերներ՝ SEP, RBN, Luminarium, Pen Box, Business Style, Art Handling Spedition GmbH.
Ցուցահանդես. Փարիզ-Երևան․ Սթրիթ Արտ
ՆՓԱԿ, 2025













