Տուն-Տեղ արվեստային կացարանի ծրագիրն այս անգամ հյուրընկալել էր յոթ արվեստագետի, ովքեր տեղափոխվել են Հայաստան Ուկրաինայից, Ռուսաստանից և Բելառուսից։ Արվեստագետները մեկ ամիս շարունակ բնակվել ու ստեղծագործել են Արաքս գյուղում և “Այգին” ամփոփիչ ցուցահանդեսը ներկայացնում է նրանց աշխատանքի արդյունքները։
Արվեստային կացարանի ծրագիրն իրականացվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
Մասնակից արվեստագետներ՝
Աիգյուլ’(Այա) Սաֆարի
Լյուսի Դուրասովա
Սևա Անիսիմով
Վանյա Կասատկա
Պալադ’դ’ա Բաշուրովա
Սուվորովա Տաիսիիա
Ասմիկ Մելքոնյան
“Այգին” ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին ՆՓԱԿ-ում, ժամը՝ 19:00-ին։
ՆՓԱԿ, 2024