Skip to content Skip to footer

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱՎԱԳՅԱՆ
Կենսագրություն
ֆոտո-ժուրնալիստ Ալեքսանդրա Ավագյանը վավերագրել է իր ժամանակվա համաշխարհային կարևորագույն դեպքերն ու պատմական իրադարձությունները: Նրա լուսանկարները հրա- տարակվել են ՙՆաշընալ Ջեոգրաֆիք՚-ում, ՙԹայմ՚-ում, ՙԼայֆ՚-ում, ՙՆյու Յորք Թայմզ՚-ի շաբաթաթերթում և ԱՄՆ-ի և Եւրոպայի բազմաթիվ այլ պարբերականներում: Ավագյանը ՙՆաշընալ Ջեոգրաֆիք՚–ի հետ համագործակցել է 1995 թվից: Նա լուսանկարել է Իրանի մասին հրատարակվող գլխավոր հոդվածի համար, ինչպես նաև հեղինակել է լուսա- նկարչական էսսեներ Գազայի, Ռումինիայի, Հայաստանի, Լատվիայի, Լիբանանի Հեզբոլլահի և ամերիկյան մուսուլմ անների մասին: Նա ներկայացվել է ՙՆաշընալ Ջեոգրաֆիք՚– ի հեռուստածրագրում, կայքում և հրատարակած գրքերում: Նա ներկայացել է բազմաթիվ հեռուստատեսային ծրագրե- րում՝ CNN-ում, C-Span-ի Book TV ծրագրում, Ամերիկայի Ձայն հերուստա- ռադիո ծրագրերում, ինչպես նաև ՙՖոքս Բիզնես՚- ում, ՙԱլջազիրա՚-ում և այլն: Նրա լուսանկարները հրատա- րակվել են ՙՆաշընալ Ջեոգրաֆիք՚-ի ՙԿին Լուսանկարիչներ՚, ՙՈւայդ Անգլ (լայն-ոսպնյակ)՚ և ՙԻսլամական Աշխարհ՚ գրքե- րում: Նա լուսանկարել է ՙՔլարքսոն Փոթըր/Քրաուն՚ Գրքերի շարքի երեք հատորների համար, և հրատարակվել է մի քանի ՙԹայմ՚-ի, ՙԼայֆ՚-ի և այլ գրքերում: Ավագյանը պատվո-գրեր է ստացել ՙՓիքչըրզ օֆ դը յըր ինտերնաշընըլ՚-ից, Նյու Յորքի արվեստի հիմնադրամից և ՙԱմերիկացի Լուսանկարիչ՚ հաստատություններից: Նա ցուցադրվել է Նյու Յորքում, Եւրոպայում, Չինաստանում և Ֆրանսիայի Փերփինյան քաղա- քում կայացված ՙՎիզա փուր լիմաժ՚ ֆոտոժուռնալիզմի փա- ռատոնում: Ավագյանի ՙՈգու Պատուհաններ՝ Իմ ճամբորդությունները իսլամական աշխարհում՚ լուսանկարների ու հուշագրությունն երի գիրքը հրատարակվել է ՙՖոքալ փոյնթ/Նաշընալ Ջեոգրա- ֆիք՚-ի կողմից 2008թ աշնանը: Նրա գիրքը ներկայացվել է ՙՕ՚, ՙՕփրահ՚ պարբերականում; Time.com; NPR.com-ի ՙՓիքչըր Շոու՚, ՙՆյու Յորք Թայմզ Լենզ՚, և Ամերիկայի Ձայնի մի քանի լեզուներով եթերված հեռուստա-ռադիո հաղորդումներում: Գրքի նախաբանում ՙՆաշընալ Ջեոգրաֆիք Սոսայեթի՚-ի Նախահգահ և գլխ. գործ. տնօրեն Ջան Մ. Ֆահի կրտսերը գրում է՝ ՙՆրա մեզ բերած լուսանկարները ակնառու էին իրենց ուղղակիությամբ, քաոսային հավաստիությամբ և մարդ- կային զգայնությամբ: Թերևս ինձ համար ամենատպա- վորիչը այն փաստն էր որ Ալեքսը ակնհայտորեն պատրաստ էր ենթարկվել ահավոր վտանգների այս մեծ պատկերները լուսանկարելու համար… Ալեքսի պրպտումների և վավերա- գրությունների ամբողջ ընթացքում նա երբեք չկորցրեց իր լուսանկարչական արժեքների տեսանկյունը, որոնք բազում են: Նրա մոտեցումը հաճախ զուսպ է՝ թող լուսանկարն ինքը խոսի, բացվի: Նրա նկարները իրականությունը պատկերում են ուղղակիորեն, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ են և խորաթափանց, ինչպես կյանքը:՚