Skip to content Skip to footer

 Նելլի Շիշմանյանի «Միասին հնարավոր է» լուսանկարչական ցուցահանդես

  Ցուցահանդեսը 4Պլյուս Կենտրոնի անդամ, լուսանկարիչ Նելլի Շիշմանյանի և ադրբեջանցի լուսանկարչի համատեղ ծրագրի մի մասն է, որն իրականացվել է 2018 թ.-ին, Եվրոպական Միության աջակցությամբ։ Միատեղելով դասական վավերագրական լուսանկարչության միջոցներն ու մուլտի-մեդիա ռեպորտաժը, Շիշմանյանն` իր ադրբեջանցի կոլեգայի հետ մեկտեղ, հետազոտել է այն մշակութային ընդհանրություններն ու ավանդույթները, որոնք կապում էին ոչ վաղ անցյալում Կովկասի տարբեր բնակավայրերում միասին ապրած կամ ներկայումս Վրաստանի որոշ գյուղերում կողք-կողքի ապրող հայերին ու ադրբեջանցիներին։ Լուսանկարչի հայացքը մեզ մատուցում է հակամարտության մարդկային կողմը պատկերող մի սթափեցնող հեռանկար` դրդելով դիտորդին խորհել, թե ինչպես են մարդիկ զանցում իրենց տարբերությունները` ընդհանուր արժեքների ու երկխոսության միջոցով համայքներ ստեղծելու համար։

Այս նախագծի շրջանակներում Շիշմանյանը ձգտել է լուսաբանել այդ իրականությունները՝ վավերագրելով առօրյա մշակույթի տիրույթում սովորական հայերի ու ադրբեջանցիների «լեզու գտնելու» ունակությունը։ Ավելի խոր ուսումնասիրության և օժանդակության պարագայում նման ընդհանրությունները կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը։

Լուսանկարները, տեսահոլովակները և պատմություններն առաջին անգամ հանրությանն են ներկայացվել 2018-ի հոկտեմբերին՝ Թբիլիսիում կայացած ցուցահանդեսին։

  «Միասին հնարավոր է» ծրագիրն իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Ադրբեջանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Վրաստանում գտնվող Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի միջոցով և «Ինթերնեյշնլ ալերթ»-ը իրականացվում են PeaCE ծրագիրը 2017թ հունվարից:

ՆՓԱԿ, 2019