Ռոլֆ Մյուլերը և Շտեֆան Շվարցերը Արվեստի մշակութային հիմնադրամի Միջազգային կրթաթոշակի ծրագրի շրջանակներում և արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2015թ.-ին ուղևորվեցին Հայաստան՝ ծանոթանալու մի օտար մշակույթի հետ, որի դյութիչ հարստությունն իր կանխագույն իմաստով խթանում է երևակայությունն ու ընկալումը:

Մեկ ամիս տևողությամբ շրջագայության ընթացքում նրանք Հայաստանում ճամփորդեցին Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հետքերով: Վեհլեն (1778‒1805), որն աշխատում էր Դեսաուի խալկոգրաֆիական ընկերությունում, 1802 թ. ուղղևորվել էր Կովկաս, Վրաստան և Հյուսիսային Հայաստան մի երկրաբանական գիտարշավի կազմում, որի նպատակն էր օգտակար հանածոների հետախուզումը: Հայնրիխ Թեոդոր Վեհլեն առաջին եվրոպական գծանկարիչն է, որն ընտրել է Կովկասը որպես գեղավերստական պատկերման առարկա, ըստ որում՝ զարգացնելով հույժ ինքնատիպ գեղարվեստական արտահայտման միջոցներ: Ինքնաբխությունը, որպես գեղանկարի էական տարր, իբրև արվեստագետի տեսածի և զգացածի անմիջական արտահայտություն հէտևում է այն միջոցների շնորհիվ, որոնք թույլ են տալիս առանց մեծ նախապատրաստության թղթին հանձնել ցանկացածը:

Ռոլֆ Մյուլերը և Շտեֆան Շվարցերը շաբաթներ շարունակ ուսումնասիրեցին Հայաստանը, ստեղծեցին գծագրություններ, նկարներ և ինստալացիաներ: Նրանք արձանագրել են շրջագայության վայրերը, հավաքել և բերել են գտածոներ` փորձելով պատասխանել կրթաթոշակի գլխավոր հարցադրմանը, թե 200 տարի առաջ Հայնրիխ Թեոդոր Վեհլեի հայտնագործած մշակութային վայրերն ինչ ազդեցություն են այսօր գործում արվեսագետների վրա:

Հաջողութան հասած սույն գործընթացն այժմ իր շարունակությունը պետք է գտնի Երևանի ՆՓԱԿ-ի 2016 թվականի ցուցահանդեսում: «Ժամանակագնացները» կոչվող ցուցահանդեսը պատմում է արվեստագետների հոգևոր և իրական ճանապարհորդության մասին, որը խորհրդանշում էր Հայնրիխ Վեհլեի միտքն ու գործը: Հայնրիխ Վեհլեի հետ երկխոսությունը պետք է տարվի տարբեր իրողությունների մակարդակով, ըստ որում՝ Վեհլեի գործը պետք է դիտվի իրականության և երևակայութան հարաբերության տեսանկյունից: Ցուցահանդեսի երկրորդ մասը նվիրված է Հայաստանին, նրա ժողովրդի ապրելակերպին և առօրյա կյանքում արվեստագետների ունեցած հանդիպումներին: Արվեստագետներն իրենց տեսածն ու ապրածն արձանագրել են բազմաթիվ նկարներում: Բացի այդ, ՆՓԱԿ-ը հրավիրել է արվեստագետ Էդգար Ամրոյանին ներկայացնելու իր «ժամանակագնացությունը» դեպի Գերմանիա: