Եթե ենթադրեմ, որ Երկրի եւ Մարսի միջեւ Արեւի շուրջ էլիպսաձեւ ուղեծրով ճենապակյա մի թեյնիկ է թռչում, ապա ոչ ոք չի կարող հերքել իմ այդ պնդումը, հատկապես, եթե շրջահայեցորեն հավելեմ, որ թեյնիկն այնքան փոքր է, որ անտեսանելի է նույնիսկ ամենազորեղ աստղադիտակների համար:

Բերտրանդ Ռասել

Ինչպիսին է կյանքը մեր պատկերացմամբ: Քաղաքական, հոգեբանական, կենցաղային խնդիրներից այն կողմ ինչ ենք տեսնում մենք: Արդյոք հենց դրանով է սահմանափակվում իրականությունը, որին մենք փորձում ենք հավատալ և ընդունել այնպիսին ինչպիսին այն կա:

Մանան Թորոսյանը առաջարկում է իր ստեղծագործությունների միջոցով տեղափոխվել մեկ այլ, գրեթե տիեզերական իրականություն և տեսնել ավելին:

Յուրովի վերարտադրելով ինդուստրիալ և պլաստիկ ֆորմաները, փոփոխելով դրանք, հեղինակը կարծես մարմինն ազատագրում է բանականության բանտից, թողնելով միայն երևակայությունը, որպեսգոյատևման միակ նախապայման, իսկ իրականությունից կտրվելու ռիսկը, որպես ազատագրում: ՙ

Պայթյունից առաջ՚ ձայնային ինստալիացիան, հեղինակի խոսքերով այն նախնական, հանգիստ վիճակն է, որտեղ չկա ոչ մի հակասություն:

Հայտնվելով հեղինակի ստեղծած արհեստական տիեզերքում, մնում է միայն երևակայել մեծ պայթյունը և դրանից առաջացած բեկորները տեսնել հեղինակի մյուս աշխատանքներում:

Համադրող` Սոնա Աբգարյան