Skip to content Skip to footer

Արվեստագետները ՆՓԱԿ ում

Քրիստիան Բոլտանսկի
Հիվա Քի
Լոուրենս Վեյներ
Ադել Աբիդին
Սոնյա Բալասանյան

Համադրողներ՝ Մազդակ Ֆայցնիա և Մարինա Հակոբյան

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Երևանն իր դռներն է բացում ժամանակակից արվեստի առջև «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» խոշոր նախագծով, որն ընդգրկում է «Ժամանակակից արվեստի ձայնային գծերը» և «Ժամանակակից արվեստի ազատ ձայները» ցուցահանդեսները:
Ժամանակակից արվեստի ձայնային գծերը խորագիրը նոր շունչ է տալիս այն երգաձևերին (Երգի ուղիները), որոնց հանգամանորեն անդրադարձել է Բրյուս Չեթվինը Ավստրալիայի աբորիգենների Երազատեսությունների ժամանակաշրջանի բանավոր ավանդույթների մասին պատմող իր հայտնի գրքում, որը և հիմք է ծառայել այդ տարածքի քարտեզագրման համար:
Ցուցահանդեսը բացահայտում է հայկական արվեստի համահունչ ներդաշնակումը միջազգային ժամանակակից արվեստին, ճիշտ այնպես, ինչ տեղի է ունենում նվագախմբում, երբ հայկական դուդուկի հնչյունները հիանալի կերպով միախառնվում են այլ երաժշտական գործիքների ձայներին:
Ձայնային գծեր արտահայտության հիմքում այնպիսի կարևոր հասկացություններ են, ինչպիսիք են՝ մշակութային փոխգործակցությունը, ինքնությունը, շարժումը, ներկան ու բացական, մտքերի հոսքը, տարածքը, սահմանը որպես իրական և մտավոր շեմ, որ միաժամանակ և տարանջատում է, և հնարավորություն տալիս մտքերի փոխանակման և մշակութային երկխոսության համար, տարածքի՝ որպես խնդրահարույց հորիզոնի հետ կապված երևակայական քարտեզները, հիշողությունը, հնչյունները, որ ընկալվում են իբրև ձայն, որը գլոբալացման ամենակուլ միջավայրում ամենևին էլ չի անհետանում, այլ հավասարակշռվում է լռությամբ, որպես անհրաժեշտ դադար, որպեսզի ձայներն առանձին-առանձին լսվեն, նաև՝տեղի ունենա ինտրոյեկցիա և փոխգործողություն:
Այս բացառիկ ցուցահանդեսը, որն իր տեսակով առաջինն է կովկասյան տարածաշրջանում, արվեստի աշխարհին է ներկայացնում, թե ինչ է նշանակում պատկերել նոր առասպելներ, որոնք ծնվում են ստեղծագործողների երևակայական աշխարհից: Ստեղծագործողներ, որոնք աշխարհն անց են կացնում իրենց ինքնության և սոցիալական պատկերի միջով՝ ստեղծելով աներևույթ կերպարներ, որոնք ռեզոնանսի կամ դիսոնանսի և թրթռուն և հիանալի հարաբերության մեջ են աշխարհի տարբեր ծայրերի 70 արվեստագետի աշխատանքներում: Ծագումով տարբեր, և զանազան մշակութային արմատներ ունեցող արվեստագետների ներկայությունը հիանալի առիթ է մտքերի և հմտությունների առատ և աննախադեպ փոխանակման: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ Ձայնային գծերը Երևան բերելով առաջ է քաշվում երկրի մասնակցության հնարավորությունն ավելի լայն արվեստաբանական քննարկումներին և շեշտվում և ցույց տրվում, որ Հայաստանը կարող է լինել մշակույթների փոխանակման համար անչափ գրավիչ վայր: Միևնույն ժամանակ, ցուցադրությունը հնարավորություն է տալիս հրավիրյալ արվեստագետներին միանալու Հայաստանի ձայնին և ճանաչելու դրա լռության արժեքը՝ լի առեղծվածային հնչյուններով և մինչ այժմ չարտահայտված մտքերով: