Skip to content Skip to footer

Չորս դար առաջ` Սաֆավիդների գահակալության ժամանակ, Իրանի Սպահան քաղաքում հետզհետե թանաքն իր տեղը սկսեց զիջել յուղաներկին և դրա հետ կապված աշխատա- ձևերին ու սկզբունքներին: Նույն շրջանում սկսվեց դիմա- նկարչությունը թղթի, գիպսի և կտավի վրա: Ավելի ուշ` Ղաջարների շրջանում, արքայական պալատի համար ստեղծվ եց ՙարքայական վարպետ-նկարիչ՚ տիտղոսը: Նասրեդին Շահի գահակալության ժամանակ ստեղծվեց ՙՔամալ-օլմոլք ՚ (ՙԵրկրի կատարյալը՚) տիտղոսը, որը տրվեց արվեստի առաջատար վարպետ-նկարիչ Մոհամմադ ՂաֆֆարիՔ աշանիին, ով իր հերթին դրեց արվեստի ակադեմիական կրթության հիմքերը: Նրանից հետո` 1940 թվին, ֆրանսիացի պրոֆեսոր Անդրե Գոդարը նախաձեռնեց Թեհրանի համալսա- րանի գեղարվեստի ֆակուլտետի հիմնադրումը: 1952-ին Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի ատաջին շրջանավարտ Ջալիլ Զիափուրը հիմնեց Թեհրանի գե- ղարվեստի դպրոցը:

Վերջապես, 1958 թվին կազմակերպվեց Թեհրանի առաջին արվեստի բիենալեն: Սա ամենանշանակալի երևույթն էր, որով սկսվեց մոդեռնիզմի զարգացումն իրանցի երիտասարդ և առաջատար արվեստագետների միջոցով: Նախաձեռնությունն առաջնորդում էր Իրանի ժամանակակից արվեստի նշանավոր գործիչ Մարկոս Գրիգորյանը [հայկական ծագումով]: Մարկոս Գրիգորյանը սովորել էր Իտալիայում և Թեհրա- նում հիմնել էր ՙԷսթետիկ պատկերասրահ՚-ը: Այս իրա- դարձությունները, համալրվելով այլ առաջատար և ոչ ավան- դապաշտ արվեստագետների ջանքերով, առաջ մղեցին Իրանում մոդեռն արվեստի կոնցեպցիան և այն հասցրին մինչև մեր ժամանակները:

Ժամանակակից մարդը, հանդիպելով հարուստ տեխնոլոգ- իական միջոցների և արվեստի դպրոցների (մոդեռնիզմ, սուպեր կամ ուլտրամոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ և այլն), կամա թե ակամա մտավ միջբնագավառային միջավայր: Օգտագործելով արագընթաց և հրաշագործ կապի միջոցներ` ժամանակակից մարդն այլևս ավելի քիչ է հենվում անցյալի արվեստի և արվեստագետների էսթետիկական արժեքների վրա: Ժամանակակից արվեստագետի կարծիքով այդ արժեքն երը, չափանիշներն ու ձևակերպումներն անկարող են հասց եագրել առկա լայնածավալ տեխնոլոգիական միջոցների համայնապատկերում ներգրավված մարդկանց մտավոր կարիքները: Բայց և այնպես հարկ է նշել, որ բացառություն են կազմում այն խմբերը, որոնք նվիրված են անցյալի կայուն արժեքներին:

Ահա թե ինչու է աշխարհում ապրում աշխատունակ, ուժեղ և ժրաջան մի սերունդ, որը, տրամադրության տակ ունենալով զանգվածային կապի բազմածավալ միջոցների համաստե- ղությունն ու դրան օժանդակող գործիքները, համահունչ է համաշխարհային ատրիբուտներին ու վարվելակերպին և գիտակցաբար կամ անգիտակցաբար տիրապետում է դրան հատուկ պատկերներին, ձևերին, բովանդակությանն ու հեռանկարներին: Իհարկե, ինչպես նշվեց, այս ատրիբուտերը չեն կարող չափվել և գնահատվել քսաներորդ դարի գործիքն երով, արժեքներով և չափանիշներով:

Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ այս սերնդի արվեստագետների մեծ մասն աշխարհով մեկ չեն ընդունում հարձակման, մրցապայքարի, հեղաշրջման, բարոյականությ ան, անհամակերպության և անարխիզմի արվեստն ու անցյալ սերնդի գեղագիտական արժեքները: Եվ քանի որ նրանք իրենց արվեստը համարում են անվտանգ, այն ներկա- յացնում են բաց և առանց քողարկումի: Այս է ժամանակակից արվեստը՝ այլաբանության-երգիծանքի արվեստը: Մի ազա- տագրված արվեստ, որն այնքան այլաբանական է, որ մուտք է գործել արվեստի բոլոր ոլորտնեը՝ նկարչություն, թատրոն, փերֆորմանս, վիդեո-արտ, քանդակագործություն, կինո և մինչև անգամ գրականություն՝ արձակ և չափածո:

Այս պարագայում մեր հայրենակիցների ստեղծագործությունն երի ներկայացումը ձեր քաղաքում պիտի փոխանցի մեր մտածածից անդին գտնվածը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս գործերն առիթ կտան հոգու, մտքի և սրտի հրճվանքի, որը ինքնին հրաշալի երևույթ է… Թող լինի: Թող լինի այդպես…
Աբբաս Մաշհադի Զադեհ
Թեհրան, 6 մարտ, 2012