Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող երգիծանկարիչ Ռընե Հովիվը 1960-ականներից մինչեւ իր մահը՝ 2005 թվական, համագործակցել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի եւ ամսագրերի հետ, հրատարակել մեկ տասնյակից ավել ալբոմներ եւ կոմիքսների գրքեր։

Հայաստանի արվեստասեր հանրությունը, ցավոք, նրան չգիտի, եւ «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը Ռընե Հովիվ արվեստագետին հայտնագործելու լավ առիթ է։

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ներկայացվելու է նաեւ նկարչի հոր՝ Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր կամ կեանքի ելեւէջներ» հուշերի գիրքը, որն, ըստ էության, 20-րդ դարի հայ կյանքի հանրագիտարան է։

Ցուցահանդեսը կազմակերպել են «Ֆակտում» եւ «Ակտուալ Արվեստ» հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։