Մեդիալաբի վեց ուսանողների և Նփակի համագործակցության արդյունքում առաջացած ցուցհանդեսի շրջանակներում ներկայացվող արվեստագետներից յուրաքանչյուրը փորձել է հարցադրել մշակութային իրողությունները, ֆենոմենները և բաղկացուցիչները:

Մշակույթը ինքն է որոշում այն ստանդարտները, որոնց պիտի համապատասխանի տարածությունը, ժամանակը, հասարակությունը և մարդը, ով գտնվում է անընդմեջ հաղորդակցության մեջ թվարկվածների հետ: Նման հաղորդակցության արդյունքում ստանդարտացվում և կանխամտածված է դառնում մարմնի, մտքերի, հաղորդակցության ձևերի ընկալումները:

Թելադրվում են նաև երևույթների և հասկացությունների ընկալումները և ասոցիացիաները, որոնք թույլ չեն տալիս դրանց սպառողական մշակույթի կանխամտածվածությունից դուրս ընկալումը: Հատակը պիտի ընկալվի որպես “հատակ”, կարմիրը` որպես գույն, Երևանը` որպես խնդիր չունեցող քաղաք, մարդը` որպես ստանդարտ, ստանդարտը` որպես միակ ընդունելի կատեգորիա, գովազդը` որպես էսթետիկայի ստեղծող ու տարածող…

Ցուցահանդեսի մասնակից արվեստագետները առաջարկում են մշակութային բաղադրիչների ընկալման իրենց ձևը, ինչը նպատակ ունի փոխելու էսթետիկի, ընդունվածի, մասսայականի, հասարակականի, սպառողականի, մշակութայինի պատկերացումները և ընկալումները:

Արվեստը գործիքավորվում է՝ դառնալով մշակույթի հետ չստացված երկխոսության ցուցադրման միակ ձևը: