Skip to content Skip to footer

Հայաստանում Փոփ-Փանք ոճը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների վերջում և 80-ականների սկզբին: Հասարակական առավել մեծ հնչեղություն է ստացել Պերեստրոյկայի տարիներին: Այսօր բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ իրենց առաջադիմական հայացքները պաշտպանելու համար դիմում են այս արվեստի լեզվին:
Փոփ-Փանք նախագիծը առաջին փորձերից է ներկայացնել այս արվեստի անցած 30-ամյա ուղին Հայաստանում, չհավակնելով պատմական կամ արվեստաբանական վերլուծության: Նախագծի շրջանականերում կներկայացվեն երեք սերնդի արվեստագետների ամենատարբեր մեդիաներով կատարված աշխատանքներ: