Skip to content Skip to footer
  Խաղա

    Արդյո՞ք, արվեստը դեռ կարող է ցնցել մեզ:
Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ արվեստի բոլոր ձևերը խառնվել են: Հարց է առաջանում, թե արդյո՞ք այսօրվա արվեստագետը ժամանակակից է: Արդյո՞ք, կարողանում է այսօրվա ‹‹տանելի›› իրականության մեջ ապրելով ստեղծագործել: Արվեստագետներից շատերը գտնվում են էքզիստենցիալ վակուումի մեջ. Հոգնել կամ ձանձրացել են… դադարել են ստեղծագործել…
Հիշեցի Մարսել Դյուշանի խոսքերից. ‹‹ես չեմ հավատում արվեստին, բայց հավատում եմ արվեստագետներին››:
Այո, այսօր արվեստագետը կարող է ցնցել: Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, այսօրվա աբսուրդի հասնող իրականությունն ավելի ու ավելի ազդեցիկ արվեստի գործեր ստեղծելու հնարավորություններ և պայմաններ է ստեղծում:

խաղա համարձակ
խաղա ազատ
խաղա ինքնավստահ
խաղա

Համադրող՝ Թերեզա Դավթյան

  Ցուցադրություն #2

  Այս ցուցահանդեսը և իր երկու համադրական տեսանկյունները առաջին հերթին մտահոգություններ և հետաքրքրություններ կիսելու փորձ են: Թե ինչպես են երկու համադրող զրույցի ժամանակ հասկանում, որ կա առարկա որի հետ երկուսն էլ ցանկություն են հայտնում աշխատել: Եվ անկախ մոտեցումների տարբերություններից ստեղծում են ձևաչափ, որով ոգևորված են:

  Մեր տեքստերը չեն ստեղծում այս ցուցահանդեսը: Այլ ցուցահանդեսն է ստեղծում դրանց հնարավորությունը: ցուցահանդեսը ցանկություն է արվեստի կենտրոնի պահոցներից հանելու աշխատանքներ, որոնք մենք սիրում ենք ու կարևորում: Դա հնարավորություն է տալիս մտածել համադրողական փորձառությունների մասին ընդհանրապես: Փորձել վերանայել սեփական գործունեության կառուցվածքը: Ընդդիմանալ, ներկայում հանրածանոթ «պրոֆեսիոնալ» համադրման փորձառություններին, երբ համադրողը ստեղծում է արվեստագետին, միջամտում նրա գործունեության բոլոր փուլերին, և ցուցահանդեսը ստեղծելուց ի վեր օգտագործում նրան, որպես ստերիլ նյութ…

  Համենայն դեպս, ավանգարդը լեգիտիմ է և անվանվում է արդեն «ժամանակից արվեստ»: Եվ դա ունի իր օրենքները: Եվ որքան կապիտալի շրջանառության հավակնություններ է առաջանում, այնքան այդ մեթոդները խորանում են:

  Քանի որ այս ցուցահանդեսյում կապիտալի շրջանառության գործոնը մինիմալիզացված է, մենք փորձում ենք մխիթարել մեզ պատրանքով, որ կարող ենք լինել այդ ամենից դուրս: Որ կարող ենք ոչ միայն արվեստագետին փաթեթավորողը, այլ նաև համախոհը, ընկերն ու օգնականը լինել:

  Ներկայացված են ՆՓԱԿ-ի պահոցից հանված աշխատանքներ: Աշխատանքներ, որոնք սուվերեն են: Իրենց հարաբերությունը համադրողի կամ հաստատության հետ հնարավորինս հորիզոնական են: Եվ ինչքան ՆՓԱԿ-ն է կայացնում այդ գործերը, անքան էլ այդ գործերն են կայացնում ՆՓԱԿ-ը: Համադրումն այստեղ զուգահեռ գործնթաց է: Որքան այս գործերը համադրված են, այդքան էլ առանձին են: Անկախ են, թե առաջին համադրողից, թե երկրորդ համադրողից, թե իրարից: Բայց, թե համադրողները, թե արվեստագետները փոխկապակցված են իրար հետ՝ պայմանավորվածությամբ, վստահությամբ և համախոհությամբ, ու չեն փորձում սպեկուլյացիա անել մեկը մյուսին:

Համադրող՝ Գոռ Ենգոյան

Հեղինակներ՝

Տիգրան Խաչատրյան
Դիանա Հակոբյան
Դմիտրի Սարկիսով
Սոնա Աբգարյան
Դավիթ Կարեյան
Ֆարհադ Մոշիրի և Շիրին Ալիբարդի
Իրինա Աբջանաձե

Գործերն ընտրված են ՆՓԱԿ-ի պահոցից: