Երկու տասնամյակ առաջ, Հայաստանը, ինչպես նախկին սովետական միության այլ հանրապետություններ, ենթարկվեցին հասարակական կառույցի և արժեհամակարգի հանկարծակի և արմատական փոփոխության: Հարաμերությունների համակարգում անցյալի պարտադրված ՙկարգին՚ փոխարինեց ՙանկարգ ազատությունների՚ սանձարձակ վիճակը: Այս հանկարծակի և արմատական փոփոխությունը լրջագույն ազդեցություն ունեցավ հասարակության զանազան հատվածների վրա, տարբեր չափերով և բնույթով: Արվեստի համայնքը բացառություն չեր: Խնդիրը արվեստագետների հակազդեցությունն ու վերաբերմունքն է ժամանակակից աշխարհի հանդեպ նրանց հասարակական և ֆիզիկական շրջապատի հանդեպ տեղական թե գլոբալ:

Հայ ժամանակակից արվեստագետների համար արվեստը պետք է արտացոլի հասարակության նյութական և/կամ բարոյական վիճակի մասին մտահոգությունները, տարակուսանքն ու մտավախությունները: ՆՓԱԿ-ը, որպես արվեստի համայնքին մաս կազմող կազմակերպություն մարտահրավերը ընդունեց դրական առումով—հասարակության ոչ բոլոր հատվածերը նման
դրսևորում ունեցան: Արդյունքում մեզ հաջողվեց Հայաստանում զգալիորեն ծավալել ժամանակակից արվեստի ընկալումը, ինչպես նաև զարգացնել ժամանակակից արվեստի և վիզուալ մշակույթի զանազան ճյուղերը:
Շատերի համար խնդիրը քաղաքական մթնոլորտի և արվեստի համակեցության հանգամանքն է: Կարող է արդյոք արվեստը—գեղագիտությունը—գոյատևել մշակութաին ճնշման պայմաններում: Կարելի է հաջողությամբ առարկել—
պատմական օրինակները բազում են—որ հասարակական և
քաղաքական ճնշումներըը երբեմն խթանում են արվեստագետների գոյատևումն ու ստեղծագործական զգայնությունները, պատճառելով ստեղծագործական իսկական պահեր և ներքին ազատություն:
1990-ականների սկզբից, երբ սկսվեց ՆՓԱԿ-ի գործունեությունը, այն դառձավ մի կառույց, որը առաջադրում է արվեստի նոր մտածողություններ: Նա շուտով վերածվեց մի օրգանիզմի, որը, սերունդ սերնդի հետևից աշխարհ է բերում
նոր արվեստագետներ, և նրանց տալիս է զարգանալու և արտահայտվելու հնարավորություն: Հայաստանում տաղանդի ՙաղբյուրը՚ հոսում է առատորեն և անդադար: Մեր գործը նոր տաղանդի հայտնաμերումն ու նրան, իր ամբողջ պոտենցիալով աճելու ու փթթելու հնարավորություն ընձեռելն է: Մենք, տարեկան մեկ խմբական ցուցահանդեսից աճել ենք ավելի քան քսանի, որոնք մեծ մասամբ ուղղված են նորելուկ արվեստագետների հովանավորությանն ու նրանց փորձառության և ստեղծագործության միջոցներ և տարածք տրամադրելուն:
Մենք փորձում ենք լուսարձակները ուղղել դեպի իսկական հայկական ժամանակակից արվեստը, քաջալերելով շարունակականություն, նորարարություն, ինչպես նաև հասարակական զարգացման և փոփոխության ձգտում: Մենք ազգային ինքնությունն ու գլոμալ արժեքներն ու արտահատչաձևերը դրել ենք դեմ-դիմաց: Մենք փորձում ենք հայկական նոր արվեստը μերել համաշխարհային բեմահարթակ, Հայաստանի սահմաններից դուրս: Մենք փորձել ենք մեր կենտրոնը վերածել մի վայրի, ուր անհատը կարող է իր զգացմունքների հանդեպ լինել անկեղծ, ազատորեն փորձել և արարել արվեստի ուրույն և եզակի գործեր, և հանդգնել նրանք ներկայացնել: Մենք տոգորված ենք արվետագետներին քաջալերելու տենդով որպեսզի նրանք արտադրեն արտացոլող ինչպես նաև պատասխանատու արվեստ:

ՆՓԱԿ-ի առաքելությունը հայտնաμերության հրաշքի ոգեկոչման և այն այլոց փոխանցման մեջ է` արվեստի և մշակույթի μնագավառում նոր լեզվի ստեղծման փորձի մեջ է, արվեստագետների միջև կապի հաստատման մեջ է, տեղաշարժվելու և առաջանալու կարողության ստեծման մեջ է:

Սոնիա և Էդուարդ Պալասանյան
ՆՓԱԿ-ի համահիմնադիրներ