Skip to content Skip to footer

ՀԱՆԴԻՊԵԼ ՄԵՋՏԵՂՈՒՄ
Միգրացիայի կայաններ և արվեստի ու ֆիլմի միջև հիշողություն
14 Հուլիս, ժ. 19:00

Սասկաչևան Գոթիկ

Սասկաչևան Գոթիկը ներկայացնում է Կանադայի Սասկաչևան նահանգի մայրաքաղաք Ռիջայնայում տեղի ունեցող «Հանդիպել մեջտեղում» երկարատև արտ նախագծի (2014-2016 թթ.) 5-րդ կայանը՝ «Միգրացիայի կայաններ և արվեստի ու ֆիլմի միջև հիշողություն»։ «Հանդիպել մեջտեղում»-ը ենթադրում է «ճանապարհային կայանների» շարք, որոնք կապված են համաշխարհային միգրացիայի պատմական և ժամանակակից դինամիկայի հիմքում ընկած ընդհանուր մտահոգություններով, հիշողությամբ և տրավմայով, որոնք հնարավորություն են տալիս արվեստագետներին և լսարաններին հանդիպել, խաչվել, արտացոլել, տեղակայել և տեղափոխել իրենքիրենց այս փորձառնություններին համապատասխան: «Հանդիպել մեջտեղում» տևական նախագիծը գլխավորող արվեստագետներն են Ատոմ Էգոյանը (Կանադա), Բըրնի Հին (Կանադա), Շիրին Նեշատը (ԱՄՆ), Ջերալդ Սաուլը (Կանադա) և Մկրտիչ Տոնոյանը (Հայաստան):

«Հանդիպել մեջտեղում»-ի ավելի լայն համատեքստում Ռիջայնան վերածվում է միջմշակութային հանդիպման վայրի, և 5-րդ կայանի՝ Սասկեչուան գոթիկի աշխատանքները ձգտում են պատկերել, թե ինչպես է տեղականը կապվում միջմշակութային իրականությունների հետ, երբ Կանադայի հարաբերականորեն փակ նահանգը իր դռներն է բացում կապ հաստատելու տարբեր մարդկանց, նրանց հիշողությունների և կենսակերպերի հետ, նրանց անձնական ցավալի պատմությունների և իմպերիալիզմի, գաղութականացման, ռասիզմի, պատկանելիության և տեղի դեմ պայքարների հետ: Սասկաչևան Գոթիկի շարքը գլխավորող արվեստագետներն են Ամալի Աթկինսը, Յան Քամփբելը, Դանա Քլաքստոնը, Դեյվիդ Գառնուն, Մայք Ռոլլոն և Ջերալդ Սաուլը:

ԱՄԱԼԻ ԱԹԿԻՆՍ

Հյուսի քաղվորները (2013) 5 ր. 9 վրկ.
3 &4. Լսելով անցյալին, լսելով ապագային (2013), 2 ր. 58 վրկ.
ԴԱՆԱ ՔԼԱՔՍՏՈՆ
1&2- Բլուրը (2004), 3 ր. 49 վրկ.
ԴԵՅՎԻԴ ԳԱՌՆՈՒ
1,2 &3 – Լվացքի օր (2014), 3ր. 12 վրկ.
ՄԱՅՔ ՌՈԼԼՈ
1,2 &3 – Տեսիլքներ և մանրախճային ճանապարհներ (2008) 15 ր. 53վրկ.
ՋԵՐԱԼԴ ՍԱՈՒԼ
Ծանր տեխնիկան ճանապարհի իրավունք ունի (1999) 3ր. 50վրկ.
Սանուհի (1998) 3ր. 50 վրկ.