Skip to content Skip to footer

Ստեղծագործելը հնարավորություն է տալիս անհատին, իր ներքին աշխարհը, մտքերն ու ապրումները արտահայտելու համար: Արվեստի միջոցով նաև կարելի է կոտրել կարծրատիպերը և ստեղծել նոր պատկերացումներ, նոր իդեալներ: Նկատի ունենալով Հայաստանում հատուկ կարիք ունեցող մարդկանց մասամբ անտեսված լինելու փաստը, ցուցահանդեսը հասարակությանը հնարավորություն է տալիս շփվելու առանց նախապաշարմունքների: Արվեստի միջոցով հույս ոնենք փոխանցել ամենակարևոր ուղերձը` կյանքն առանց սահմանների է: Փորձել փոխել կյանքի որակը, ձեռք բերել վստահություն, ինքնաարտահայտվել, խոսել արվեստի լեզվով, ահա այն հիմնական նպատակները, որոնք առաջադեմ հասարակության համար հանդիսանում են կարևոր արժեքներ: Արվեստը միայն նայելու փոխարեն պետք է նաև տեսնել:

Համադրող Արփա Հակոբյան

25.02_18.03.2014