ՖՈՏՈ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Լուսանկարիչ՝ Արթուր Լյումեն

Ցուցահանդեսը կանցնի միաժամանակ 5 վայրում: Ձեզ հնարավորություն կընձեռվի ընտրելու`դիտել ամբողջական ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում, կամ դիտել ցուցահանդեսի առանձին մասերը մնացած 4 վայրերում:

Իմ նախագիծը նվիրված է սողանքներին: Հայաստանում այս ֆենոմենը երկրորդն է բնական աղետների շարքում՝ երկրաշարժից հետո։ Ինչո՞ւ այս նախագիծը։ Որովհետև ոչ ոք չի պատկերացնում սողանքի պոտենցիալ վտանգը և շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է այն։ Այս ֆոտոպատմությամբ ես ուզում եմ ցույց տալ սողանքային տարածքներում ապրող մարդկանց կյանքը։ Սողանքների զոհերից շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց դառը ճակատագրում կա նաև հենց իրենց մեղքը։ Չէ որ դա ոչ միայն բնական աղետ է, այլև աղետ, որը մարդիկ են պատճառում ինքներն իրենց։

Մոտ 47,000 մարդ, ինչը կազմում է Հայաստանի ողջ բնակչության 1,5%-ը, «սողանք» կոչվող բնական աղետի սպառնալիքի տակ են։

Սողանքը պարբերական բնույթ ունեցող ֆենոմեն է, որը կարող է տարիներով թաքնվել և արթնանալ մեկ ակնթարթում։ Այստեղ մարդիկ ապրում են հույսով, որ սողանքի քունը երկա՜ր-երկա՜ր տարիներ կտևի։

Լուսանկարներն արվել են Սովետաշենի գերեզմանատանը, Գետահովիտ և Ողջաբերդ գյուղերում մեկ տարվա ընթացքում, պատկերելով գյուղի առօրյան և նրա բնակիչներին։