ՆՓԱԿ-ում կայանալիք. ՙՄենք կստեղծենք ‎‎‎‎‎հատվածների արվեստ՚ անհատական ցուցահանդեսում, Գլասգոյի բնակիչ, ամերիկացի արվեստագետ Քարի Սթյուարթը ներկայացնում է գրաֆիկայի, քոլլաժի և քանդակների նոր հավաքածու: Աշխատելով բազմազան մեդիաներով, Սթյուարթը հաճախ հետազոտում է ընկալման և պատումի, ինչպես նաև ենթակայական փորձի ու զանգվածային պատումային մշակույթի միջև առկա լարումները: ՆՓԱԿ-ի ցուցահանդեսում նա ներկայացնում է պատկերների և տեքստերի աններդաշնակ տեսարաններ, որոնք արվեստագետը հեռացրել է իրենց նախնական պատմական կամ աշխարհագրական համատեքստից և ենթարկել մի շարք ընդհատումների, վերամեկնաբանության և տեղաշարժի: Օգտագործելով խառը աղբյուրներից ստացված պատկերներ և տեքստեր` առցանց խաղի բլոգ (The Water Here, 2013) և Youtube-ում տեղադրված` անապատում ոստիկանների հետախուզությունների կադրեր (Police Search Juan Tabo, 2013), Սթյուարթի ստեղծագործությունը տարանջատում է իսկական պատկերների և տեքստերի ներքին տիրապետությունն ու բանականությունը, և քննում է անձնական մեկնաբանության հնարավորությունը, ի հակադրում զանգվածային պատումների: Միասին այս աշխատանքները արտացոլում են մի տեղաշարժ, մասնատված բնապատկերª մի վերամեկնաբանության և ստեղծագործության տարածք: Ցուցահանդեսի անունը վերցվել է մոդեռնիստ Թ. Ս. Էլիոթի 1922թ. հետ-պատերազմյան պոեմի մասին մի դասախոսությունից՝ ՙՎատնված երկիր՚, որտեղ մի գիտնական բացատրում է Էլիոթի պոեմը, որպես մի մասնատված ակնարկի քոլաժ, հղում, մասնատված պատում և բանաստեղծական կտորներ, որպես անհնազանդության գործողություն: ՙԵթե մեր ունեցածը միայն ‎հատվածներ են, ապա մենք կստեղծենք հատվածների արվեստ՚: