Իզաբելլա Իսկանդարյան
ՄԵՆՔ ՆՈՒՅՆ ԱՐՅՈՒՆԻՑ ԵՆՔ


Արվեստի աշխատանքների բովանդակությունը բազմաշերտ է, ողողված անհամար հոգեվիճակներով, սիմվոլներով և այլաբանություններով: Ֆիզիկական (ճշգրիտ, բնագիտական, և այլն) գիտությունների գիտաշխատողները, խնդիրը ուսումնասիրում են մի քանի վարկածների կամ ենթադրություների հիման վրա, որի հետևանքում հանգուցալուծում, կամ մեկնաբանում են վիճակը, իրականությունը: Արվեստի (կամ ընդհանուր առմամբ հումանիտար գիտությունների) վերլուծաբանների համար, շերտերը, տեսանկյուններն ու նրբերանգները անհամար են, բազմակողմանի և խճճված: Հստակ է, որ հնարավոր չի բազում վիճակների վերլուծության համար նույնքան վարկածներ քննարկել: Այդ իսկ պատճառով նրանք էլ դիմում են շերտերի և ենթատեքստերի համախմբման միջոցին, որի հետևանքում ընդանրացվում և հաճախ մթագնում և անտեսվում են նրբություններն ու այլաբանությունները:

Արվեստագետները միշտ չի որ ցանկանում են իրենց միտքը կամ կարծիքը արտահայտել ուղղակի: Շատ հաճախ նրանք դիտավորյալ կամ ենթագիտակցաբար, ՙթաքցնում՚ կամ ՙձևափոխում՚ են իրենց միտքը, ելնելուվ անձնական կամ հասարակական տաբուներից և դրդապատճառներից: Կան զգացմունքներ կամ գոյավիճակներ, որոնք շատ անձնական են՝ հույզեր, հարաբերություններ, զգացումային պահեր, և այլն, որոնց բացահայտման կապակցությամբ արվեստագետը երկընտրանքի մեջ է՝ մի կողմից նա ունի դրանք հրապարակելու անհաղթահարելի ցանկություն, իսկ մյուս կողմից տարակուսում է, երբեմն վախենում է դրանք կիսել այլոց հետ: Այս երկընտրանքից ազատվելու համար արվեստգետը երբեմն իրադարձությունները, եր ̈ույթներն ու իրերը ներկայացնում է կերպարանափոխված, որի արդյունքում, մի կողմից նա արտահայտում է իր ուզածը, իսկ մյուս կողմից այն թաքցնում է հանդիսատեսի անմիջական հանգուցալուծումից: Արդյունքում ավելանում է մի նոր, համընդհանուր բնույթի շերտ: Հարկ է նշել, որ այս և նմանօրինակ լուծումները արվեստագետի մոտ
մեծ մասամբ առաջանում և գործարկվում են բնազդաբար և ոչ միտումնավոր և ծրագրված: Սա արվեստագետի և գիտնականի հիմնական տարբերությունն է:

Իսկանդարյանի մոտ, բացի վերոնշյալ համընդհանուր շերտը, առկա են նվազագույնը երկու շերտեր՝ վերիրական (սուրռեալիստական) և այլաբանական (ալեգորիկ): Ավելացնենք այս շերտերից յուրաքանչյուրին արվեստագետի անձնական, ինչպես նաև հավաքական-հասարակական խորհրդանիշների (սիմվոլների) շերտը և կստացվի մի բազմերանգ, խորաշերտ և բարդ երևույթ: Մի պահ պատկերացնենք, որ արվեստագետը ներկա չի, կամ չի ցանկանում ՙծավալվել՚ կամ մեկնա
բանել իր գործը, բայց մենք զգում ենք աշխատանքների կախարդիչ խորհուրդը, որը չենք կարողանում լիարժեք հանգուցալուծել կամ մեկնաբանել: Հասարակական, ընդհանրական խորհրդանիշները, թերևս արվեստագետի ժամանակիցների, համատարեկիցների և համաերկրացիների մոտ կարող են մասամբ ճանաչելի և ընկալելի լինել, բայց արվեստագետի անձնական, անհատական խորհրդանիշներն ու այլաբանություննեերը, եթե արվեստագետի կողմից չեն բացահայտվում կամ բացատրվում, միայն հնարավոր է զգալ, թեկուզ մասնակի, բայց երբեք ամբողջական և հստակ...

Իսկանդարյանի աշխատանքները մեկ-առ-մեկ քննարկելու և վերլուծելու փոխարեն առաջարկում ենք ուշադրություն դարձնել հետևյալ մի քանի
յուրահատկություններին ̈ աշխատել, թեկուզ անձնական մեկնաբանություններով, ձևակերպել ցուցադրված աշխատանքների ձեր ուրույն ընկալումը, որը թերևս կարելի է համարել ձեր կողմից առաջադրված մի նոր, այլընտրանքային բացատրություն: Ինչու են մարդիկ ցուցադրվել գազանների տեսքով: Ինչ են նշանակում երկկողմանի կենդանիները, որոնց տարբեր կողմերը արտահայտում են տարբեր վիճակներ՝ համակեցություն, հակադրություն, նախանձ և այլն:
Ինչ են նշանակում ժամանակակից տեխնոլոգիանրի ներկայացումը գազանների միջավայրում բջիջային հեռախոս, ռազմանավ, ավտոմեքենա,
և այլն: Թվում է թե որոշ աշխատանքներում առկա է քաղաքական ենթատեքստ: Փորձեք գտնել դրանք և հանգուցալուծել:
Մեծ ներկայություն է թատերականացումը: Ինչու:

Էդուարդ Պալասանյան
Համադրող