թատրոնի ռեժիսոր, արտադրող

Ծնվել է 1973թ.-ին Սովետական Հայաստանի Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: 1990-1995 թվականներին, սովետական կայսրության փլուզմանը համընթաց, սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի ամբիոնում: 1993-1997թվին աշխատել է "ԱՅՍՕՐ" շաբաթաթերթում, որպես ազատ լրագրող, խմբագրական կազմի անդամ: 1994-1995 "ՀԱՅՖԻԼՄ" կինոստուդիայում պայմանագրային հիմունքներով նկարել է իր առաջին դեբյուտային կինոնկարը: 1998-1999-ին աշխատել է "ԵՐԵՎԱՆ" հեռուստակինոստուդիայում, որպես ռեժիսորի ասիստենտ: 1998-2000-ին Երևանի Խ.Աբովյանի անվան ՊՄԻ, Կուլտուրայի ֆակուլտետի կինո ամբիոնում դասավանդել է կինոռեժիսուրա առարկան: 1999-ին հիմնադրել է ՙ"ՆՓԱԿԹԱՏՐՈՆ" կինոթատերական սինթետիկ խումբը: 2001-ին՝ "ՆՓԱԿԻՆՈ" անկախ կինոյի աջակցման ստուդիան: 2003-ին՝ "ՄԷԿ ԿԱԴՐ" Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնը: 2006-ին՝ "ՄէԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ" թատերական փառատոնը: 2001 և 2007 թ.-ին, Վենետիկի Ժամանակակից Արվեստի Միջազգային Բիենալեում, եղել է Հայաստանի ազգային տաղավարի համադրողի ասիստենտը:

Հեղինակ է մի քանի տասնյակ ֆիլմերի, վիդեո արվեստի գործերի, ներկայացումների և պիեսների, որոնք ներկայացվել են տարբեր միջազգային փառատոններում, ցուցահանդեսներում և ֆորումներում: