«Հատկանիշներ, Կնիքներ, Ապրանքներ» նախագիծը Լիլիթ Իսպիրյանի «ՆՓԱԿ-ի ապրանք» աշխատանքի ընդլայնումն ու զարգացումն է: Այդ աշխատանքը նա ցուցադրել է 2017-ին կայացած «տարածք /Ալտերնատրվ /«ինչի համար» նախագծի շրջանակներում, որի արդյունքում, ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհուրդն արվեստագետին հրավիրեց 2018 թվին ներկայանալ անհատական մեծ նախագիծով:
Այս նախագիծում Լիլիթը վերցնում է իր շուրջը հանդիպող արվեստի կարծրատիպային, ու քարացած դրսևորումները և ռեֆլեկսիվ մեթոդով վերաներկայացնում դրանց ախտանիշները կամ ինչպես հեղինակն է դրանց ավանում՝ սիմպտոմները: «ՆՓԱԿ-ի ապրանք»-ի դեպքում, դա իր դասախոսի վերաբերմունքի սիմպտոմներն էին, որը հեղինակին անվանել էր ՆՓԱԿ-ի ապրանք: Այդպես, ցույցադրելով մեր հասարակության մեջ գոյություն ունեցող մի ախտանիշ, որը վերաբերվում է Ժամանակակից արվեստի դրսևորումներին ընդհանրապես:
Լիլիթը վերածել էր այդ արտահայտությունը կնիքի և խնդրել էր, որպեսզի ՆՓԱԿ-ը իրեն տրամադրի մի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է, որ ինքը հանդիսանում է «ՆՓԱԿ-ի ապրանք»: Այդպիսով, իր դասախոսի նեգատիվ/բացասական ժեստը վերածելով պոզիտիվի/դրականի:
«Հատկանիշներ, Կնիքներ, Ապրանքներ» նախագծի շրջանակում բացի այդ ախտանիշից, նա ներկայացնում է ավելի ընդլայնված պատկեր: Առաջարկում է խոսակցություն՝ համացանցային, սպառողական մշակույթի, պատմական ավանգարդի և նույնիսկ ժամանակակից արվեստի ներքին ախտանիշների մասին: Հեղինակի մեթոդը ռեֆլեկսիվ և զանցառական է: Միաժամանակ ներկայացնելով այդ ախտանիշները, նա դրանց վերաձևակերպում է որպես արվեստի գործ:

Գոռ Ենգոյան
Նախագծի համակարգող


Կնիքը օգտագործվում է որպես շրջապատող երևույթների վերաբերյալ հասարակության կողմից տրված էտապային վերջնագիր: Կնիքը, որոշ իմաստով, հասարակության վերջնական ճշմարտություններ ստեղծելու ձգտման արդյունք է: Այդպիսի ձգտումները ստեղծում են այդ վերջնագրերը: Կնիքը վերանայելի է: Դա տեղի է ունենում, երբ դրվում է նոր կնիք նույն սահմանում: Փորձ է արվում արվեստը ներկայացնել հասարակական կնիքավորման սահմաններում: Դա հիմնականում ուսումնասիրում է անձի արվեստի պատկերացումների պատկանելիությունը:

Հեղինակ՝ Լիլիթ Իսպիրյան