Ազատ ժամանակը ստեղծարարության սկիզբն է:

Աստղերին նայող կապիկը զգում էր դա:

Առօրյա հոգսերից և կոպիտ համակարգից հոգնած նախամարդը նկարեց քարանձավում: Դա ազատության բանաձևի բացահայտումն էր, որ հետո դառնալու էր պայքարի ձև, գաղափար, գործողություն:

Ստեղծագործական պրոցեսը հարված է սահմանափակող համակարգին և այդ համակարգը սատարողներին:

Արվեստը դուրս է շահագործումից, մրցակցությունից, հավերժ մնալու ձգտումից: Այն ուսումնասիրությունների և անկաշկանդ արտահայտվելու տարածք է, որը շարունակում է մնալ դինամիկ և անկանխատեսելի: Ստեղծագործողը նման է հրաշագործի, ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար:

Համադրող Սոնա Աբգարյա