Ապակոնտեքստավորում, հեղափոխություն, արվեստ
Ապրիլի 13-ից մինչև մայիսի 12-ը ՆՓԱԿ-ում պետք է տեղի ունենար “Օգտատիրոջ Փորձառություն/User Experience” նախագծի ներկայացման ընթացքը։ Այդ նախագիծը կարևոր փորձ է, որը միաժամանակ մի քանի խնդիրներ բարձրացնելու հավակնություն ունի։
ա) Արվեստային բովանդակություն արտադրելու փորձառական մեթոդ, որտեղ այդ բովանդակություն արտադրողն անհատ հեղինակը չէ, այլ կոլեկտիվ սուբյեկտը։ Մեթոդի իմաստով օգտագործվել են 8
ամիսների ընթացքում տեղի ունեցող պարբերական, հորիզոնական քննարկումները, որոնք էլ ստեղծել են արվեստի առարկաները, միջոցառումների բովանդակությունը և հարակից տեքստերը։
բ) Տեղեկատվական և ֆիզիկական հանրային ոլորտների փոխհարաբերության խնդրայնությունը՝ քաղաքական և սոցիալական համատեքստներում։
գ) “Այլընտրանքային Արվեստի Ամենամյա Փառատոնի” անցկացման ձևաչափի վերանայում, որի սահմաններում էլ հենց տեղի էր ունենում “Օգտատիրոջ Փորձառություն/User Experience” նախագիծը։
հրատապությունը։համերաշխության հեղափոխությունը”։ Շարժման ընթացքը երկրորդայնացրեց նախագծի ժողովրդական շարժմանը, որի արդյունքում տեղի ունեցավ “Թավշյա հեղափոխությունը” կամ “Սիրո և Այս նախագիծը իր անցկացման ժամանակագրությամբ ուղիղ համընկավ Հայաստանում տեղի ունեցող
Հրատապության այդ կորուստը տեղի ունեցավ երկու պատճառով՝
Առաջինը, նախաձեռնող խմբի անդամների մեծ մասը և ՆՓԱԿ-ի անձնակազմը ներգրավված էին շարժման փողոցային պայքարի մեջ։
Եվ հիմնականը, որի վրա ուզում ենք դնել մեր շեշտադրումը, հեղափոխության հետևանքով և կողմից արվեստի բովանդակության (կոնտեքստի) վերաձևակերպումն է։ Հեղափոխության հետ մեկտեղ տեղի ունեցավ մշակութային հարացույցի փոփոխություն։ Մինչ այդ մենք ապրում էինք 60-ականներից հետո ձևավորված ազգայնական հարացույցի մեջ, որը եկել էր հաղթահարելու սովետական՝ շատ առաջադեմ գաղափարների վրա հիմնված, բայց խեղաթյուրված բռնապետական համակարգը։ Սովետական միության փլուզումից հետո ազգայնականությունը մնաց միակ գաղափարախոսությունը և ստեղծեց իր սեփական ավտորիտար համակարգը, որը հենվում էր նեոլիբերալ տնտեսության վրա։ Հեղափոխությունից հետո հարացույցի փոփոխությունը իրենից ներկայացնում է անցում հետխորհրդային ազգայնականությունից դեպի նոր կոլեկտիվ ազգային ինքնություն, որը դեռ նոր է կառուցվում և թույլ չի
տալիս իրեն անվանել։
Սա նշանակում է պետականութան կարևորում ի դեմս օրինական կառավարության, ժողովրդավարության և ապագայի մասին մտածելու հնարավորության, որը չէր եղել մինչ այդ։ Տնտեսությունն այժմ զատվում է հանցագործությունից և հնարավոր է դարձնում մեծահարուստի մասին խոսել առանց վերջինիս օլիգարխ
անվանելու, բայց այն նույնպես կապիտալիստական և նեոլիբերալ է:
Այս փոփոխությունը աշխարհայեցողական է, և հնարավոր չէ այլևս առանց վերանայման հին բովանդակությունները տեղավորել նոր իրավիճակի մեջ։
Նախագծի ընթացքում ստեղծված արվեստի որոշ առարկաները մեկ ամսվա ընթացքում կորցրեցին իրենց հրատապությունը։ Բարձրաձայնման հնարավորություններից դրանք դարձան հին իրավիճակից եկող մշակութաբանական ուսումնասիրության առարկաներ։ Մյուս առարկաները ձերք բերեցին լրացուցիչ
բովանդակություններ և ասոցիատիվ զուգահեռներ։ Իսկ երրորդներն սկսեցին այլ լույսի ներքո ցույց տալ արվեստ-քաղաքականություն-մեդիա փոխհարաբերությունը։
Ներկայիս միջոցառումը խնդիր չի դնում վերաբացել պատրաստի, բայց չիրագրոծված ծրագիրը։ Նախագծի խնդիրն է ցույց տալ՝ ինչպիսի տրանսֆորմացիայի է ենթարկվել “User Experience”-ը
հեղափոխության համատեքստում, որպես ժամանակային իմաստով զուգահեռ ընթացող գործընթաց։ Ցույց տալ ավանգարդ դիսկուրսի՝ տարիների ընթացքում ստեղծված կարևոր հղացքներ, որոնք ընկել են
թե “User Experience”-ի և թե Հեղափոխության մեթոդական և բովանդակային հիմքում։ Այս միջոցառումն իր մեջ կներառի, թե նախորդ նախագծի արվեստի առարկաները, թե նոր առարկաներ և
գործեր, ինչը շեշտադրումներ կդնի վերը նշված փոփոխությունների համատեքստում։
Նախաձեռնող խումբ:
Նախաձեռնողներ
Ժաննա Հովակիմյան, Լիլիթ Խանդակարյան, Կայ Խաչատրյան, Հայկուհի Ալավերդյան, Հոլի Արմենակյան, Մարիամ Ալեքսանյան, Սարգիս Բաղդասարյան, Սոնա Խաչատրյան, Տաթև Մարտիրոսյան:
Աննա Վահրամի, Անաստասիյա Կարապետյան, Ալեքսանդր Մելյան, Արփի Բալյան, Արփի Հովակիմյան, Արեգ Առաքելյան, Արթուր Շարոյան, Գոհար Մարտիրոսյան, Գոռ Ենգոյան, Ելենա Այդինյան,
Ամասսիա Նիզիբլյան, Անտոն Իվչենկո, Աննա Սախալյան,
Տեխնիկական աջակիցներ
Անաստասիա Կարապետյան, Անժիկ Թորոսյան, Անտոն Իվչենկո, Ալեքսանդր Մելյան, Արթուր Շարոյան, Կայ Խաչատրյան, Լազար Սարիբեկյան, Հենրիկ Հակոբյան, Վահրամ Ակիմյան:


loser/user experience գրառումն այս պարագայում դառնում է
մանիֆեստացիոն։ Այս աշխատանքը խնդրականացնում է էլիտիստական դիրքեր, “Օգտատեր” հասկացությանը տալիս է դասակարգային հնչեղություն։ Սա մի վիճակ է, որտեղ կան արտոնյալ դիրքեր. “էլեկտրոնային հանրության” ստեղծած գերակա
գաղափարախոսության մեջ “Անհաջողակը” վերից վար բացասական ձևակերպում է, որը պարունակում է դասակարգային խտրականություն։
Նույնացնելով օգտատիրոջն ու անհաջողակին՝ մենք կարծես
հորիզոնականացնում ենք հանրային
փոխհարաբերությունները՝ զուգահեռելով դրանք ցանցային
պայքարին։






Երբ հանրային տարածքում ձևավորվում է անձնական
տարածություն, խախտվում են ավանդական մշակութային
նորմերը։ Այդ խզումը ստիպում է մտածել, թե ինչ բան է
հանրայինը և անձնականը։ Բաներ, որոնք մենք կարծես
ինքնըստինքյան ունենք, բայց ուշադրության առանցքին ենք
դնում, միայն երբ առերեսվում ենք դրանց խախտման հետ։
Փողոցում շարժման ընթացքում ծնվեց հստակ մի
գիտակցություն, թե ինչպես է պետությունն իր ամբողջ
կառուցվածքով հանկարծ դառնում բոլորիս սեփականությունը
հավասարաչափ։
Այդ բանը նախկին իշխանությունների կողմից ստեղծված սովորության խզում էր, որը նույնպես մեզ առերեսեց
հանրայինի և անձնականի նոր ձևակերպման հետ։ … ստիպեց
մտածել, որ անձնականը կարող է լինել նույնքան քաղաքական,
որքան հանրայինը։





Տամագոչի խաղալիքի մեծացումը և ծրագրի փոխարինումն
իրական մարդով ուղղված էր հետևյալ խնդիրներին. Շեշտադրված ցույց տալ հանրային փոխհարաբերությունների ապատիան, որտեղ փոխխնամքը երկրորդականացված էր։ Հանձնելով սեփական մարմինը հանրային հայեցողությանը՝ ցույց տալ իրար համար պատասխանատվություն կիսելու կարևորությունը։
Ներկա պահին կորցրել է հրատապությունը, քանի որ
անհատը, որը գտնվում էր էկրանի հետևում և ում պետք է
խնամեր հանրությունը, հայտնվեց փողոցում, որտեղ ամբողջ
հանրությունը, մեկ խնդրի շուրջ համախմբվելով, ինքնըստինքյան փոխպատասխանատվություն և փոխխնամք էր դրսևորում։


Ինսթագրամի պատը՝ տպագրված և դուրս հանված իր
կոնտեքստից, ընդունված տեխնոլոգիայի վերանայման փորձ
է։ Իր սովորական տարածությունը փոխելով՝ այն մարդու պատմությունից վերածվում է նեղ ու երկար նկարի, որ արդեն
ցանկանում է իր հետ տարածական և ֆիզիկական փոխհարաբերություն։
Անձնական պատը՝ որպես պատմություն կամ նորություններ,
որոնք ըստ ժամանակագրության վերածվում են պատմության,
նոր նշանակություն է ստացել նաև հիմա, երբ մենք որպես
նորություն կամ ինչ-որ քաղաքական խոսակցության հիմնավորում ուսումնասիրում ենք ներկայիս իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչների պատերը սոցցանցերում։

“Չաթ բոքսը” ևս մի դրսևորում է ՏՏ տեխնոլոգիաների տառացի ֆիզիկականացման։ Սա ևս աշխատում է մի մեթոդով, որն առարկայի կոնտեքստի փոփոխությունն օգտագործում է այդ առարկային այլ անկյան տակ նայելու և այլ իմաստներ բացահայտելու համար։ Այս դեպքում չաթի հետևում գտնվող մարդու առկայությունը մեզ հուշում է, որ նա թաքնվում է հասարակությունից կամ պաշտպանվում այս միջոցով… կամ էլ այն, որ հետևում կարող է լինել ով ասես, բայց մենք տեսնում ենք միայն այն, թե ինչպես է ներկայացված այդ զրուցակիցը և ոչ թե ով է նա իրականում։
Այս հարցն իր նոր հրատապությունն է ստացել, քանի որ իսկական ու կեղծ օգտատերերի կողմից իրար միջև պատերազմներ են ընթանում։ Սոցցանցերն իրենցից ներկայացնում են հիմնական հավաստի տեղեկություններ ստանալու վայրեր։ Եվ այդ պարագայում պահանջվում է ունենալ մտավոր ֆիլտրեր և վերլուծական մտածողություն՝ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից անջատելու համար

Բաժակի հետևում գտնվող բերանն ինչ-որ մեկին գաղտնալսելու վիզուալիզացիա է։ Գաղտնալսելը կամ հետևելը նաև տեխնոլոգիական հնարավորություն է։ Համացանցային հնարավորությունները թույլ են տալիս վերահսկել բոլորի գործողությունները։ Յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է դառնալ գաղտնալսող։ Եվ, իհարկե, հատուկ ծառայությունները հակահետախուզության պատրվակով շատ են օգտագործել այդ հնարավորությունը։ Միևնույն ժամանակ օգտատիրոջ մոտ ակամայից ձևավորվում է համացանցում սեփական գործողությունները ցուցադրելու ցանկություն։
Ներկա իրավիճակում ԱԱԾ (Ազգային անվտանգության ծառայություն) տնօրենը հրապարակային ելույթներ է ունենում, և հասկանալի է դառնում, որ հակահետախուզական գործունեությունը քաղաքացիներին վերահսկելուց շեղվում է դեպի կոռուպցիայի դրսևորումների կանխումը։ Այդ պարագայում այս գործը կորցնում է իր քաղաքական կոնտեքստը, և մնում է միայն մեդիա քննադատության բաղադրիչը։

Վկայության արձանագրում նախագծի ստեղծման գործնըթացի և աշխատանքների մասին պատմելու մեթոդով։ Այս արարքը կարևորում է ինքնին գործընթացը որպես արարք, ոչ թե գործընթացի արդյունքները։ Յուրաքանչյուր գործընթաց ներառում է իր մեջ գործիքներ ու մեթոդներ։ Անկախ նրանից, թե այդ գործընթացով ինչպիսի արդյունքի ես ուզում հասնել, գործիքներն ու մեթոդներն արդեն իսկ իրենցում ունեն բովանդակություն։ Կախված օգտագործվող գործիքակազմից՝ տարբերվում են նաև արդյունքները։ User Experience նախագծի համար ի սկզբանե առանցքային կարևորություն է ունեցել մեթոդը, որով նախագիծը պետք է գար իր հանգուցալուծմանը, այն է՝ փոխարինել արվեստային միջոցառման անցկացման ավանդական միահեծան համադրողական սկզբունքը, բոլոր հարցերում հավաքական որոշումներ կայացնելու սկզբունքով։
Հենց այդտեղ է նաև Հեղափոխության հաջողության գաղտնիքը։ Այն, որ միահեծան որոշումները փոխարինվեցին քննարկումներով, հստակ ծրագրավորվածությունը` իրավիճակային ճկունությամբ, առաջարկվող մեթոդների առջև բացությամբ… բաներ, որոնք նախկինում կարող էին ծիծաղելի թվալ։ Այսինքն՝ հենց մեթոդի ու գործիքակազմի բովանդակությունները և կարևորությունը հաշվի առնելը թույլ տվեց հասնել դրական արդյունքների։ Գործընթացն ինքնին դարձավ նույնքան կարևոր, ինչքան արդյունքը, որին այդ գործընթացը պետք է բերեր։

Ակտիվ մեդիա պատկերը, որը գտնվում է փոքր տեքստի վրա, առաջ է բերում սպառողական մշակույթի հետ հարաբերվելու խնդիրները։ Ունենք երկու տեսակի տեղեկատվական մեդիա. մեկը տափակ է և գրավիչ, մյուսը ջանք է պահանջում իր հետ փոխհարաբերաբերություն հաստատելու և ընկալելու համար։ Այն միջոցը, որը ենթադրում է ինտերակտիվություն, ջանք և երկխոսություն, ավելի քիչ է հակված գաղափարախոսության հեշտ գործիք լինելուն, քան այն միջոցը, որը պարզ ընկալվող ու հմայիչ է։ Գաղափարախոսության գործիք է նաև բարդ գաղափարներն արհեստականորեն պարզեցնելու և դյուրամարս դարձնելու ձգտումը: Դա վերից վար մեթոդ է, որն ունի ավտորիտար բնույթ։ Գովազդն ու սպառողական մշակույթը հեշտ յուրացրել են այդ մեթոդը՝ շահադիտական նպատակներին ծառայեցնելու համար։
Այսպիսով, հստակ կարելի է տեսնել երկու դիրքերի տարբերությունները, երբ գաղափարի նախաձեռնողը պարզեցնում է այն՝ մարդկանց հրամցնելու համար: Դուրս է գալիս, որ նա չի կարծում, որ մարդիք բավականաչափ խելոք են և ունակ երկխոսության։ Իսկ երբ գաղափարները մատուցվում են առանց պոպուլիզմի, հնարավորինս լայն և թափանցիկ, այդ դեպքում պակասում է նրանց վերահսկողական դերը, ու նրանք ավելի հակված են լինում երկխոսության։



Ինտերնետ մեմերի ի հայտ գալն ընտանեկան ֆոտոալբոմի մեջ սրում է այն զգացողությունը, թե ինչպես ենք մենք վերաբերում մեր հիշողությանը։ Մեկնաբանություն է այն բանի, թե ինչպիսին է դառնում մեր սեփական կյանքի ընկալումը թվային կոնտեքստում։
Սա գրեթե միակ զուգահեռ ընթացող իրականությունն է, որում անընդհատ փոխակերպումների մեջ մենք չենք զգում փոփոխություն։

Երկու քաղաքական արարքների լուսանկարներ, որոնցից մեկը կեղծ է, մյուսը՝ իրական: Ենթադրվում էր, որ դրանք պետք է հայտնվեին սոցցանցում և ցուցասրահում, ինչը կխնդրականացներ իրականության և իրականության մեկնաբանության տարբերությունը՝ միաժամանակ ցույց տալու երկու տարբեր հանրային տիրույթներում նույն արարքին մոտեցման տարբերությունը։ Ապրիլի 13-ի դրությամբ որոշվեց լուսանկարները չհրապարակել սոցցանցում՝ իշխանական մեդիաների ապակոնտեքստավորված մեկնաբանությունից և քաղաքացիական ակտիվիստներին հնարավոր սաբոտաժի ենթարկելուց խուսափելու համար։
Ներկա պահին այս աշխատանքի կարիքը չկա, քանի որ կա ռեալ հնարավորություն՝ անելու նման լուսանկարներ՝

Ծովի ալիքները, որոնց ազդեցիկության տակ թաքնվում է Սիրիայից գաղթած երեխայի դիակը։ Սա մեզ հիշեցնելու միտում ունի մեդիայի ընկալման ոչ միանշանակ լինելու և ամեն ինչը տափակացնելու, սովորական դարձնելու մասին։ Հիշեցնում է այն մասին, թե ինչպես են տարբեր կարևորության նորություններ կամ տեղեկատվություն համարժեք դառնում, երբ դրանք անընդհատ են և մի տրամաբանության մեջ։
Մեր դեպքում այստեղ կարող է երևալ ևս մի լրացուցիչ իմաստ. երբ վերջին իրադրությունների ժամանակ մենք բոլորս կենտրոնացել էինք ներքին իրավիճակի վրա, կարծես իզոլացվել էինք մնացած ողջ աշխարհից։ Այս պարագայում մեդիան, կենտրոնանալով միայն ներքին իրավիճակի վրա, մեզ համար ստեղծեց մի իրադրություն, երբ այդ ամիսների ընթացքում ողջ աշխարում կարծես այլ կարևոր բան տեղի չէր ունենում։



Բացված, հանրայնացված Ֆեյսբուքյան էջը բացահայտում է անձնականի և հանրայինի դրսևորման ևս մի ձև։ Դա ծրագիրը ստեղծողների կողմից հստակ սահմանազատում է դնում, թե որտեղ օգտատերը պետք է ունենա անձնական տարածք և որտեղ՝ հանրային։ Այդ բաժանումը տեղի է ունենում ոչ թե մեր որոշմամբ, այլ թելադրվում է ստեղծողի կողմից։ Այդ պարագայում այսպիսի արարք անելը կարող է նույնացվել սոցիալական ինքնասպանության հետ։
Ամեն պարագայում ինչպես 2008-ից հետո, այնպես էլ 2018-ի գարնանը, ազատագրման գործընթացները շատ սերտ կապ ունեցան սոցցանցային տեխնոլոգիաների հետ։ Դրանք հնարավորություն տվեցին՝ ստեղծելու ակտուալ ինֆորմացիայի այնպիսի քանակ, որը թույլ տվեց պայքար մղել՝ ցանցային և ապակենտրոնացված։ Եթե հեղափոխությունից առաջ աշխատանքը կրում էր միանշանակ բացասական քննադատություն, ապա հիմա դրան ցուգահեռ այն ունի նաև դրական հղում, որը բերում է սոցցանցում գտնվող սուբյեկտի ապամիֆականացմանը։ Կարելի է հիշել, թե ինչպես է վարչապետը համացանցում հեռարձակում տեղական ֆաունայի իր գիշերային հետապնդումները։
