Սովորաբար յուրաքնչյուր ցուցահանդես կազմակերպվում է մի համադրողի միջոցով« որը որոշում է ցուցահանդեսի թեման« ընտրում է ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքները, Կախում է ցուցահանդեսն ու գրում ցուցահանդեսի կատալոգի տեկստը Համադրողը լիարժեք պատասխանատվություն է կրում ցուցահանդեսի գեղարվեստական որակի եւ մակարդակի համար Արտերկրում մտահղացվել է մի հետաքրքիր տարբերակ վերոնշյալ ընդունված կարգին որը կոչվում է Համադրողների ընտրություն՚ (Curators’ Choice): Այս պարագայում ցուցահանդեսը կազմակերպողը որոշում է ցուցահանդեսի թեման եւ վարում կազմակերպչական աշխատանքները «իսկ համադրողները իրարից անկախ ներկայացնում են իրենց ընտրած աշխատանքներն ու իրենց ընտրության տրամաբանությունը ՙՀամադրողների ընտրություն ցուցահանդեսը իրարից անկախ նախագծերի համակցում է, որը նպատակաուղված է ցուցադրել ցուցահանդեսների փոխհարաբերությունը եւ համադրողական պրակտիկաի տարբերությունները: Այսպիսով այցելուին առիթ է ընձեռվում խորանալ մոտեցումների եւ մեկնաբանությունների մեջ եւ խնդիրները տեսնել հարաբերական պայմաններում եւ լայն համայնապատկերում Մի հանգամանք որը սակավ է եւ քիչ հնարավոր մեկ համադրողի դեպքում ՆՓԱԿ-ը այս տարի որոշեց փորձել այս մտահղացման իրականացումը Ցուցահանդեսի թեման որոշվեց ՙԺամանակակից արվեստը Հայաստանում՚ Այս նախագիծը հետեւում է նաեւՆՓԱԿ-ի ընդհանրական ռազմավարությանը միշտ աչալուրջ հայացք նետել հայկական մշակույթային համայնապատկերին «փորձել ակտիվ պահել ստեղծագործական միջավայրը պայքարել անընդհատ ուժեղացող եւ անհաղթահարելի թվացող շուկայականության դեմ եւ կարեւորագույնը հայտնաբերել եւ զարգացման առիթ ընձեռել երիտասարդ եւ սկսնակ արվեստագետներին Հրավիրվեցին Երեւանում աշխատող համարյա բոլոր համադրողները որոնցից միայն այս ցուցահանդեսում մասնակցողները ընդունեցին մարտահրավերը

Դավիթ Կարեյան, օժանդակ համադրող Լուսինե Խանդիլյան
Գագիկ Ղազարէ, օժանդակ համադրող Վահրամ Ակիմյան
Էդուարդ Պալասանյան, օժանդակ համադրող Էդուարդ Թադեւոսյան
Սոնիա Պալասանյան, օժանդակ համադրող Արփա Հակոբյան