ԳՈՒՆԱԳԵՂ ՀՈՂԵ ԳՈՐԳՀՈՐՄՈԶԻ ՀՐԱՇՔԸ

Առասպելի դերն ու նշանակությունը փոխվել է, սակայն չի կորցրել իր խորհրդանշական, գեղագիտական եւ փիլիսոփայական իմաստը: «Հորմոզի նոր արվեստի խումբը» բնապահպանական և արվեստի խնդիրներ է արծարծում, արտահայտման միջոց ընտրելով գունագեղ հողը և Պարսից Ծոցի խոր ու կապույտ ջրերում հավերժ ապրող առասպելները: Նպատակը` հրավիրել պետական պատասխանատուների ուշադրությունը կղզու եզակի հարստությունների և կենսոլորտի անաղարտության պահպանման խնդիրներին: Հողե գորգի գաղափարի իրագործողն է Ահմադ Քարգարանը, ով ընկերների` Բանուջի, Թիմասի, Մանդանայի եւ այլոց հետ հյուսեց 2014 թվականի գորգը նվիրված «Դա Մահի»-ին: Դա Մահին առասպելական այն հսկայական ձուկն է, որը ծովում մոլորված ձկնորսական նավերը առաջնորդում է դեպի մայր ցամաք՝ «Մելմեդասը»` ծովային գեղեցիկ արարածը, ձկնորսներին թովում ապա մանգաղաձեւ ոտքերով հոշոտում է: Մելմեդասը այսօր բնությանը, մարդկային ու հասարակական արժեքներին հարվածող գրավիչ ու խաբուսիկ փաթեթավորմամբ ներկայացվող բարեփոխումներն ու տնտեսական զարգացման անվան տակ իրագործվող ծրագրերն են: Մելմեդասը մարմնավորում է Կյանքի եւ Մահվան գաղափարները: