Skip to content Skip to footer

Կան Լեռներ, որոնք մոտենում են սրտին ու մտքին, ու մնում այնտեղ: ՙԼեռներ՚ կան, որ թվում է թե առօրիա մտքերում ևարարքներում երբեք չեն շարժվում: Մի մարդ կարող է մինչևանգամ իր ամբողջ կյանքն ապրել առանց նկատելու, ինչպիսի լեռէ կրել իր գլխում: Կան ուրախ, ինչպես նաև տխուր ու մռայլ լեռներ: Ես Երևանում, իմ նոր ընկեր Արարատին նայելիս թղթի վրա նկարեցի իմ գլխի մեջ ապրող լեռները: Ես փորձեցի բռնել իմ իսկ մտածմունքների և զգացմունքների մի հիմնական երևույթ,միաժամանակ հմայվելով մի բանից, որը ինձնից ավելի հզոր է, ավելի հին և ավելի փորձված: Ընդհարվելով քաղաքականորեն վիճարկվող Արարատ լեռան հետ, ես որոշեցի դիտել իմ իսկ անձնական մտքերն ուզգացմունքները, շարժառիթներն ու դիրքորոշումները, որոնք գործարկում եմ իմ կյանքում: Այսպիսով, ես հայտարարում էմ,որ անձնական միտքը հենց այն հիմնական բանն է, որ ձևավորում է անհատական քաղաքական դիրքորոշումն ուգործունեությունը: Անհատի անձնական գաղափառների և շարժառիթների գիտակցության ընդլայնումը անհատների եւերկրների միջև քաղաքական հարաբեորությունների բարելավման հիմնական բանալին է: Անհատականը քաղաքական է: Ես ներկաներին հրավիրում եմ ներկայացնել իրենց իսկ ՙլեռները՚ մի սենյակոմ, որի հատակը ծածկած է սպիտակ փափուկնյութով: Սպիտակ ՙամպի՚ վրա մարդիկ կարող են նստել մի ցածր սեղանի շուրջ և գրել ու նկարել իրենց ուրույն անձնականլեռներն ու նրանք կախել տարածքում: Լեռների շղթան ամեն անգամ, որ մեկը կախում է իր լեռը, այն ավելացնում է հավաքածուին: Ես մարդկանց հրավիրում եմ շարժել իրենց գլուխների լեռները, որպեսզի տեղաշարժեն իրենց շրջապատիլեռները: Աննա-Լեա Քոփփերի