ՆՊԱՏԱԿՆԵՐ

ՆՊԱՏԱԿՆԵՐ

 Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը ստեղծվել է հետևյալ նպատակներով`

Քաջալերել եւ օժանդակել հայ նորարար ավանգարդ արվեստագետներին անկաշկանդ արտահայտությանն ու ստեղծագործությանը:
Հովանավորել եւ աջակցել արվեստի բնագավարում ՙնոր հորիզոնների՚ ձգտմանը, պրպտումին եւ նվաճմանը:
Ստեղծել հնարավորություն փորձառական արվեստը ներկայացնելու Հայաստանում, ինչպես նաեւ համաշխարհային բեմահարթակի վրա:
Հակազդել արվեստի շուկայականացմանը, եւ շուկայանան չափանիշները փոխարինել մտավորական եւ զգացումային չափանիշներով:
Ստեղծել համագործակցություն Սփյուռքահայության եւ Հայաստանի արվեստի համայնքի միջեւ, հայ արվեստի եւ գրականության զարգացման եւ հովանավորության նպատակով:


ՄԻՋՈՑՆԵՐ


Վերոնշյալ նպատակները նախատեսվում են իրականացնել հետևյալ միջոցներով`


Հայ ժամանակակից արվեստագետների համար ստեղծել նպատակահարմար տարածք փորձառական ստեղծագործություններ ներկայացնելու համար:
Երեւանում ներկայացնել համաշխարհային ժամանակակից արվեստ` կերպարվեստ, երաժշտություն, թատրոն, սինեմա, եւ այլն:
Հայաստանում ստեղծել բազմաբնույթ` ավանդական, էլեկտրոնիկ, եւ ձայնա-տեսային, արվեստի գրադարան
Ստեղծել հայ արվեստագետների մասին տեղեկությունների շտեմարան (Data bank) նեռարյալ կենսագրություն, գրախոսություն, եւ աշխատանքների ձայնա-տեսային արխիվ:
Կազմակերպել մասնագիտական համաժողովների, սեմինարների, դասախոսությունների, համահավաքներ, եւ այլն, արվեստի բնագավառում:
Կրթաթոշակների, նպաստների, եւ գրանտների հատկացում ժամանակակից արվեստագետներին:
Արվեստագետների ստեղծագործությունների վաճարման համատեղության (co-operative) ստեղծում:
Ստեղծել համաշխարհային կապ, փոխհարաբերություն, եւ հայ արվեստագետների համաշխարհային ներկայացում`
Օտար արվեստբանների եւ մասնագետների հետ արհեստավարժ կապի ստեղծում:
Օտար արվեստագետների հետ կապի ստեղծում, եւ նրանց  ստեղծագործությունների ներկայացում Հայաստանում:
Հայկական արվեստի ներկայացում համաշխարհային փառատոններում, ցուցահանդեսներում, համահավաքներում, եւ այլն:

ԽՈՐՀՈՒՐԴ


ԲԱՐԵՐԱՐՆԵՐ

ՍՈՆԻԱ ԵՒ ԷԴՈՒԱՐԴ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՌՈԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆ ԵՒ ԶԱՎԱԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԺԱՆ ԵՒ ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ
ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՐՈԼԻՆ ՄՈՒԳԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ 
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրունի (ՆՓԱԿ) հիմնադիրներն են Սոնիա և Էդուարդ Պալասանյանները: 

ՆՓԱԿ-ի գործունեությունը սկսվեց 1992 թվի ամռանը:
ՆՓԱԿ-ի պաշտոնական գրանցումը, որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, Երևանում և Նյու Յորքում (ԱՄՆ), տեղի է ունեցել 1994 թվին:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Հիմնադիրների կողմից հրավիրված մի խումբ նվիրված կամավորներ հանդիպում են տարին մեկ անգամ քննարկելու կենտրոնի անցած տարվա գործունեությունն ու վավերացնելու հաջորդ տարվա ծրագիրը:

Առաջին հոգաբարձուներից հետո խորհուրդը թարմացվում է ժամանակ առ ժամանակ համաձայն պայմանների և հանգամանքների:

Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամներն են՝ 

Սոնիա Պալասանյան, արվեստագետ և բանաստեղծ, հոգաբարձուների խորհրդի նախագահ և ավագ գեղարվեստական ղեկավար
Էդուարդ Պալասանյան, ճարտարապետ և քաղաքաշեն, ատենապետ
Առնէ Զ. Պալասանյան, արվեստագետ, առաջին փոխ-նախագահ
Ռոբերթո Պողոսյան, փոխ-նախագահ
Գագիկ Ղազարէ, ռեժիսոր‎‎‎‎‎‎‎‎, փոխ-նախագահ և գեղարվեստական ղեկավար
Պատրիկ Ազատյան, հանրային կապերի խորհրդատու և լրագրող
Արփա Հակոբյան, արվեստագետ
Սևադա Պետրոսյան, ճարտարապետ
Ռենե Գաբրի, արվեստագետ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կենտրոնի ծրագրերը իրականացնում է գեղարվեստական խորհրդը: Աշխատակազմը ենթակա է ընդլայնման կամ փոփոխության ըստ ծրագրային կարիքների և ‎ֆինանսների առկայության:

Անդամներ՝

Գագիկ Ղազարէ, գեղարվեստական ղեկավար և գործադիր տնօրեն
Գոռ Ենգոյան, կերպարվեստի բաժնի տնօրեն
Վահրամ Ակիմյան, թատրոնի և կինոյի բաժնի տնօրեն
Սևադա Պետրոսյան, ճարտարապետական բաժնի տնօրեն

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը անդամակցություն չունի: ԲՈԼՈՐ հայ արվեստագետները, որոնք ցանկանում են ներգրավվել և իրենց աշխատանքները ներկայացնել համարվում են կենտրոնի հետ կապված անդամներ:

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Բացի սահմանադրական հիմնախնդիրների մասին որոշուները, բոլոր որոշումները ընդունվում են գեղարվեստական խորհրդի նիստերում:

Սահմանադրական հիմնախնդիրների հետ առնչվող բոլոր որոշումները ընդունվում են հոգաբարձուների խորհրդում:

ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Նորրար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՙՆՓԱԿ՚) Երևանում աշխատող ոչ-պետական կազմակերպություն է:

ՆՓԱԿ-ի գործունեությունը սկսվել է 1992 թվի ամռանը: Այն պաշտոնպես գրանցվել է Երևանում, և Նյու Յորքում, ԱՄՆ, 1994 թվին, որպես շահույթ չհոտապնդող հիմնադրամ: ՆՓԱԿ-ին կատարվող բոլոր նվիրատվությունները, օրենքի սահմաններում, համարվում են տրազերծ:

ՆՓԱԿ-ը 1996 թվից իր գործունեությունը սկսեց Երևանի կենտրոնական մի տարածքում, որն ի ճանաչումն ՆՓԱԿ-ի մատուցած ծառայությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 22-ի որոշմամբ նրան տրամադրվեց անժամկետ և անհատույց օգտագործման համար:

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1996 թվի ապրլի 25-ին, հայ ավագարդ արվեստագետների խմբական ցուցահանդեսով խորհրդանշելով հայ ժողովրդի վերածնունդը:

ՆՓԱԿ-ի հիմնադիրներն ու աշխատակազմը երախտապարտ են ՙՌոբերտ Պողոսյան և Զավակներ՚ հիմնադրամին, որոնց առատաձեռն նվիրատվությունը սկզբնական տարիներից խթանել է նրա գործունեությունը: Ի գնահատումն այդ նվիրատվության կենտրոնի շինությունը կրում է Ժան և Ալբերտ Պողոսյանների անունը:

ՆՓԱԿ-ի գործունեությունը, որը 1992 թվին սկսվեց տարեկան մեկ ցուցահանդեսով, շատ արագ աճեց ու վերածվեց մի լիարժեք և աշխուժ արվեստի կենտրոնի, հագեցված ավելի քան տարեկան 20 արվեստի միջոցառումներով:

Կենտրոնը իր տեսակով եզակի երևույթ է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

ՏԱՐԱԾՔ
Օգտագործելի տարածքի ընդամենը՝ 1,823 ք.մ.

Ցուցասրահներ:
Մուտքի նախասրահ, 54 ք.մ.
Պարկետների սրահ 312 ք.մ.
Գալերի, 84 ք.մ.
Դավիթ Կարեյան սրահ 126 ք.մ.
Մեծ սրահ 552 ք.մ. բարձրությունը՝12 մ.

Փոքր թատրոն180 ք.մ.տարբեր բարձր. 130 նստատեղ

Օժանդակ տարածք՝:
Գրասենյակներ, 293 ք.մ.
Գրադարան, 63 ք.մ.
Խոհանոց 21 ք.մ.

Այլ տարածք (ներառյալ զուգարաններ): 138 ք.մ.


ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ


Երեւան, սեպտեմբեր 23, 2003թ. —Այս աշնային հետ-միջորեին ավելի քան 500 խանդավառներ, արվեստագետներ և բարձրաստիճան անձինք ՆՓԱԿ-ի շքամուտքի դիմաց ի մի էին հավաքվել ականատես լինելու համբավավոր հայ արվեստգետ, հայկական ավանգարդ արվեստի նախահայր՝ Երվանդ Քոչարի գլուխգործոց՝ <<Մելամաղձություն>> քանդակի քողազերծմանը:

Քանդակը Երևանի Երվանդ Քոչար թանգարանում պահվող գիպսե քանդակի (1957) բռոնզե քառապատիկ ձուլածոն է: Պատվանդանի հետ միասին քանդակի բարձրությունը 6.24 մետր է:

Նախագծի բարերարը ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհաննիսյանն է, գրչանունով՝ Ռ. Բէն:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՙբարերար Ռ. Բենը (Ռուբեն Հովսեփի Հովհաննիսյան) և Երեւանի Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը: Նախագծի նախաձեռնողն էր Երեւանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՙՆՓԱԿ՚):

Ստորեւ ներկայացվում է հանգուցյալ բարերար Ռ. Բէնի այս առիթով հրատարակած հաղորդագրությունը:

Քոչարի <<Մելամաղձությունը>> համաշխարհային մեծագույն գործերից է: Դեռ ոչ մի քանդակ չի կարողացել այսպիսի համապարփակ ձեւով ցուցադրել մարդկության ընկճվածությունը մեր ներկա մղձավանջային կենցաղում: Փեռեկտված մարմիններով կնոջ եւ տղամարդու ճեղքված միասնությամբ*, վզներին փաթաթված թույնի գալարը, հոգու բացակայությունը, ներքին դատարկությունը ուր սրտի փոխարեն երկնաքերով քաղաքն է տեղավորվել իսկապես բոլոր չափանիշներով համաշխարհային արվեստի հանճարեղ ստեղծագործություն է: Ոչ Ռոդանը եւ ոչ էլ Մուրը այսպիսի բան չեն քանդակել: Մենք պարտավոր ենք համայն աշխարհին ներկայացնել այդ գլուխ գործոցը – մեր փոքրիկ երկրի այդ մեծ գործը – ի փառս հայկական հանճարի:

Ռ. ԲԷն 

* Դա ՙԱնդրոգին՚ չէ, այլ էգի եւ արուի երկփեղկ միասնություն

ՆՓԱԿ-ի Համահիմնադիր եւ Գլխավոր գործադիր տնօրեն
Դր. Էդուարդ Պալասնյանի մատուցման ուղերձը

Հարգարժան Քաղաքապետ, Սրբազան Հայր, Հոգեւոր Հայրեր, Սիրելի արվեստագետներ, արվեստասեր համաքաղաքացիներ եւ բարեկամներ

<<Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված...>>
Եղիշե Չարենց

Ավելի քան չորս տասնամյակ առաջ մի խելագար ոք ստեղծեց մի ըմբոստ գործ, եւ այսօր նրա հետեւորդները, խելագարված, տուրք են մատուցում խելագար վարպետին...

Այսօր մենք քողազերծում ենք հայ առաջատար արվեստի նախահայր, Երվանդ Քոչարի <<ՙմելամաղձությունը>>, եւ մատուցում ենք մեր հնամենի քաղաքին: Այն քաղաքին որի մայթերում մելամաղձոտ կամ ուրախ, ոգեւորված կամ հիասթափված, եւ ինչու ոչ, երբեմն ըմբոստացած ու խելագարված, քայել ու ճեմել են Չարենցներն ու Կոմիտասները, Սեւակներն ու Մինասները՝ առասպելական Դավթի եւ խորհրդավոր Նարեկացու հոգեւոր ընկերակցությամբ...

Թող մեր հանճարեղ նախնիների ավանդը անկեղծ եւ հանդուգն արտահայտությամբ թոթովվի եւ ահագնացող արձագանքով տարածվի ամենուր:

Աշնանամուտի այս երեկո իրականանում է եւս մեկ երազ: Այս երազը չեր իրականա եթե չլինեին նվիրյալներ, որոնք անցյալ 2 տարիների ընթացքում ամեն ինչ արեցին այս գեղեցիկ պահին հասնելու համար:

Շնորհակալություն Երեւանի քաղաքապետին և քաղաքապետարանին նախագիծը արտոնելու համար, հատկապես Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

Շնորհակալություն բարերար ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհանիսյանին այս նախագծի հովանավորության և նրա ծախսերը հոգալու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչարի ժառանգներին, Հայկազ եւ Ռուբեն Քոչարներին եւ իրենց պարագաներին ամենայն բարիացականությամբ իրենց հեղինակային իրավունքը այս նախագծին փոխանցելու համար: Հատկապես շնորհակալ ենք Ճարտարապետ Հայկազ Քոչարին համալիրի ճարտարապետական լուծումը առաջադրելու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան- Քոչարին ամենայն հոգատարությամբ մեզ օժանդակելու եւ արհեստավարժ վերաբերմունքի համար:

Շնորհակալություն ճարտարապետ-քանդակագործ Աշոտ Կարապետյանին ամենայն բծախնդրությամբ եւ հավատարմությամբ մեծ վարպետի ստեղծագործության քառապատիկ օրինակը ստեղծելու եւ ձուլման աշխատանքները վերահսկելու եւ ղեկավարելու համար: Երախտապարտ ենք ձուլարանի արհեստավորներին եւ վարպետներին, այս հիասքանչ աշխատանքը մարմնավորելու համար:

Եւ վերջապես շնորհակալություն Ձեզ, սիրելի բարեկամներ այս գեղեցիկ պահը մեզ հետ կիսելու համար:

Էդուարդ Պալասանյան