Շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը (*1990) «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) ու Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս, Գերմանիա) հետ համատեղ իրականացվող արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի երկրորդ մասնակիցն է: Այս ծրագրի շնորհիվ Բազելից (Շվեյցարիա) ժամանած արվեստագետը հնարավորություն ունի վեց ամիս ապրելու և աշխատելու Հայաստանում:

Հայցմանը սովորել է Բազելի Արվեստի և դիզայնի (Շվեյցարիա) ու Լայպցիգի Գեղեցիկ արվեստների ակադեմիաներում (Գերմանիա)։ Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, արվեստագետի գործունեության շրջանակը ներառում է նաև գրաֆիկական արվեստը, մետաքսագրությունը և դասավանդումը։ Սիլաս Հայցմանն իր աշխատանքներում անդրադառնում է քաղաքային միջավայրում և մարդկանց սոցիալական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և բեկումներին։ Նրա արվեստի ոգեշնչման աղբյուր են հանդիսանում ճարտարապետությունը, տարածական դատարկությունը, փոփ արվեստը, կարոտը, բողոքը։ Մեկ համատեքստում ներկայացված տարատեսակ արտահայտչամիջոցները, իրենց հիմնական գործառույթից զատ, բացահայտում են մեկ այլ տարածություն վավարեգրության և գեղարվեստականի միջև:

Որպես Շվեյցարիայի քաղաքացի Հայցմանը մեծացել է մի երկրում, որտեղ հանրային կարծիքը ձևավորվում է ավանդաբար՝ հանրային հեռարձակման հաստատությունների ազդեցության ներքո: Սակայն այսօր այդ հաստատությունները խնդիրներ ունեն տեղեկատվության տարածման ուղիները և արագությունը պահպանելու գործընթացում: Հետևաբար, սերունդները բաժանվում են ԶԼՄ-ների օգտագործման և սպառման առումով՝ թե ինչպես է տեղեկատվությունը տարածվում, և թե ինչպես են սոցիալական իրադարձությունները քննարկվում ու ընկալվում: Հայցմանը մեդիա սպառողների նոր սերնդից է, ովքեր սիրում են տեղեկավություն փնտրել համացանցում և հավաքել իրենց նախընտրած տեղեկատվությունը սոցիալական լրատվամիջոցների հարթակներից:

Երևանում բնակության վեց ամիսների ընթացքում Սիլաս Հայցմանը առնչվել է լրատվամիջոցների հրատարակած նյութերի բնույթի հետ, հատկապես 2016թ.-ի հուլիսին Հայաստանում տեղի ունեցած անհանգստությունների համատեքստում: Այդ իրադարձությունների հետ անմիջականորեն կապված էր լրատվամիջոցերի պայքարը հանուն մեկ և միակ արժեքավոր մեկնաբանության: Ակնհայտ կերպով հանրային և անկախ էլեկտրոնային լրատվամիջոցները փաստում էին այդ իրադարձությունների մեկնաբանման կարևոր անհամապատասխանությունները, որոնք Հայցմանը դարձնում է քննարկման առարկա իր անհատական ցուցահանդեսի ժամանակ ՆՓԱԿ-ում:

“There will be no Slow Motion or Still Life” ցուցահանդեսի խորագիրը հանդիսանում է Սիլաս Հայցմանի ցուցահանդեսի նախագծի հայեցակարգի հիմք: Այս արտահայտությունը ընտրելով, Հայցմանը անդրադառնում է ամերիկացի երաժիշտ և բանաստեղծ Գիլ Սքոթ-Հերոնի (1929-2011) երգերից մեկի տողին: Սքոթ-Հերոնը համարվում է հիփ-հոփ և ռեփ երաժշտության հիմնադիրներից: Նա երաժշտություն է գրել «Հեղափոխությունը չի հեռարձակվելու» վերնագրով բանաստեղծության համար, որը ներառված է իր դեբյուտային ալբոմում (1970թ.) և այն այսօր համարվում է երաժշտի ամենակարևոր երգերից մեկը: Այս երգում երաժիշտը քննադատում է այդ ժամանակաշրջանի ամերիկյան սպառողական վարքագիծը՝ օգտագործելով հեռուստատեսային և այլ հանրահայտ լրատվամիջոցներից բազմազան կարգախոսներ: Երաժիշտը կոչ է անում իր ունկնդիրներին ազատվել պասիվ դերից և դադարել սպառել ԶԼՄ-ների մատուցածը: Քանի դեռ մարդիկ մնում են հեռուստացույցի առջև նստած պասիվ սպառողներ, հեղափոխություն չի լինի:

Հայցմանը փոխանցում է այս հարցը և դրան բնորոշ քննադատությունը մեր օրեր: Նա օգտագործում է նատյուրմորտի ժանրը ցույց տալու համար տեղական և միջազգային անկախ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության անհամապատասխանության մակարդակը: Ներկայացնելով նատյուրմորտը, արվեստագետը տեղադրելու է սմարթֆոն՝ ուղիղ հեռարձակմամբ ցույց տալու տեղի ունեցած բողոքի ցույցերը YouTube սոցիալական ցանցով: Այդ տեսանյութերը ուղեկցվում են Սքոթ-Հերոնի հայտնի երգի գործիքային տարբերակով, որին վերաբերում է նաև ցուցահանդեսը բովանդակային առումով: Այս երգի նոր մեկնաբանությունը գրվել է շվեյցարացի ռեժիսոր Գիդոն Սքվիթզի (Բազել) կողմից և պատվիրվել է հատուկ այս ցուցահանդեսի համար: