Skip to content Skip to footer

2013թ․ Հայաստանի հանրապետությունը դեսպանություն բացեց Մեխիկոյում։ Դեսպանության ջանքերի միջազգային քննարկումների զգալի քանակի, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շնորհիվ, հայկական համայնքը վերաիմաստավորեց անցյալի և իրենց ինքնության հետ ունեցած կապը։ Այս գործընթացը հետագայում նույնպես կօգնի Մեքսիկայի հայերին պահպանել իրենց հիշողությունն ու մշակութային ինքնությունը։ Այս ցուցահանդեսն այդ նպատակի կատարման մի մասն է։

Ինչպես և ամենուր, Մեքսիկայի հայերը նույնպես հայրենասեր են, ապրում են Հայաստանի հիշողություններով ու ավանդույթներով։ Եթե դիմենք, նրանք կզոհաբերեն իրենց հանուն ազգային նպատակների։ Հայրենիքի կարոտը մեծահասակների մոտ հայտնի երևույթ է։ Նոր սերունդն ակնհայտորեն միջավայրի ազդեցության տակ է ու ենթակա ասիմիլացման, ինչպես ամենուր։ Եթե նույնիսկ հայերի փրկությունը տեղի չունենա, Հայաստանի հոգին դեռ կենդանի է նրանցում։

Չնայած Մեքսիկայի հայերին չհաջողվեց իրենց մշակութային ինքնությունը պահպանելու համար համապատասխան հաստատություններ հիմնել, Մեքսիկայի հայկական համայնքի հայերը երազում էին հայրենիք վերադառնալու մասին։ Նրանք իրենց տեղահանումը ժամանակավոր էին համարում և պահպանում էին իրենց կապերն այլ հայկական համայնքների հետ։ Հատկապես ինտենսիվ էր պահվում ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ կապը։ Նրանց հետ Մեքսիկայի հայերը քննարկում էին ասիմիլացման դեմ իրենց պայքարը, և թե ինչպես է հայի ոգին դեռ պահպանվում համայնքում։

Մեքսիկայում բնակություն հաստատած հայերի մեծամասնությունն այնտեղ գնացել էր ոչ թե արկածներ որոնելու, այլ որպես հետապնդման և ատելության զոհ։ 1915թ․ից հետո Մեքսիկա գնացած բոլոր հայերը փախստականներ էին։ Նրանք, ում հաջողվել էր կենդանի մնալ ցեղասպանության ժամանակ, ստիպված էին թողնել իրենց իրերի մեծ մասը, չնայած որոշներին հաջողվել էր մի քանի բան բերել, օրինակ՝ վարդարաններ, կարպետներ, լուսանկարներ, գրքեր։ Նրանք թողել էին իրենց տները, այգիները, կահույքը, հաճախ նաև իրենց ամբողջ հարստությունը: Նրանք թողել էին այն տեղը, որը «տուն» է կոչվում։ Բայց այս նյութական առարկաները ոչինչ էին ի համեմատ նրա, ինչից նրանք իսկապես զրկվել էին․ իրենց վանքերը, եկեղեցիները, գերեզմանատներում թաղված հարազատները և հիշողությունները հայրենիքի մասին։ Նրանց ուղեբեռում մի քանի իր կար, իսկ սրտերում՝ բազում հիշողություններ՝ կապված այն աշխարհի հետ, որը ստիպված էին եղել թողնել։ Նրանք բերել էին միայն մի քանի գիրք, բայց նաև՝ անհաշվելի թվով պատմություններ, որոնք վիշտ և կարոտախտ էին առաջացնում։

Մեքսիկան կարող է էկզոտիկ տեղ թվալ սփյուռքահայ համայնքի համար։ Իրականում այս համայնքն ավելի քան 393 տարվա պատմություն ունի։ Այպիսով՝ այն Ամերիկյան մայրցամաքում ամենահին հայկական համայնքներից մեկն է։ Չնայած քիչ հայեր են գնացել գաղութային Մեքսիկա կամ աշխատել այնտեղ մինչև 20-րդ դարի սկիզբ, նրանք թողել են իրենց հետքը։ Ավելին, 19-րդ դարում որոշ հայեր բավականին հայտնի էին Մեքսիկայում։ Օրինակ՝ Ջակոբո Հարությանն առաջինն էր, ով գեներալի կոչում ստացավ ամբողջ Ամերիկյան մայրցամաքում։ Չնայած այս պատմությանը, երբ հայերը 20-րդ դարում փախան Ամերիկյան մայրցամաք, ավելի գրավիչ ԱՄՆ-ի մոտիկ լինելը Մեքսիկան պակաս ցանկալի վայր դարձրեց հայերի համար։