ՆՓԱԿ-ը հրավիրում է մասնակցելու Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա 5-րդ փառատոնին, որն այս տարի կրում է «Տեղա-Դրում» խորագիրը։
Այս տարի ցուցասրահը կվերափոխվի՝ կահավորվելով որպես առանձին գոտիներից բաղկացած բնակելի միջավայր, ներառելով խոհանոց, ննջասենյակ, լոգասենյակ, հյուրասենյակ, միջանցք և այլն:
Յուրաքանչյուր ինստալյացիա տեղադրվելու է այս ձևավորված բնակելի գոտիներից մեկում։
Փառատոնի նպատակն է խթանել մտորումներն առօրյա միջավայրի, դրա գործառույթի, հիշողության, տարածքի և դրանում ապրելու փորձառության շուրջ։
Ինչպե՞ս ենք ապրում մեզ շրջապատող տարածքների մեջ։
Ինչպե՞ս են դրանք անդրադառնում մեր մարմնի, վարքի ու հույզերի վրա։
Ի՞նչ պատմություններ են դրանք կրում։
Եվ ինչպե՞ս կարող է արվեստը փոխակերպել այդ տարածքները՝ ներշնչելով նոր զգացողություններ ու իմաստներ։
Համադրող՝ Սիլվանա Չոբանյան
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 30.08.25
ՆՓԱԿ, 2025
