“Wild Children”
30-րդ Ամենամյա Ալտերնատիվ Արվեստի Փառատոն
10 Ապրիլի – 28 Մայիսի
«2008 թվականի ճգնաժամը դեռ չի ավարտվել։ Մեծ ռեցեսիայի ընթացքում ակնհայտ դարձավ, որ նեոլիբերալ քաղաքական մոդելը չի գործում ամբողջ աշխարհում: Նրա կապը տնտեսական խնդիրների հետ բացահայտ դարձավ մեզ մոտ՝ յուրաքանչյուրի համար, քանի որ ճգնաժամն արդեն իսկ կապիտալիստական էր: «ժողովրդավարությունը», որը սկսել էր կառուցվել անկախացումից հետո՝ ճգնաժամ էր ապրում: 1998-ի հեղաշրջմամբ այն ամբողջապես ձևավորվեց և միաժամանակ ձախողվեց: Հայաստանում երկընտրանքը շատ պարզ էր՝ կա՛մ իրական դեմոկրատացում, կա՛մ բացահայտ ավտորիտարիզմ։ Ռադիկալ փոփոխությունների փոխարեն մենք ստացանք անիմաստ մաշտոցի պուրակ։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակվա իրադարձությունները մեզ մոտ ձևավորեցին ակտիվիստական շարժումներ և կարողացան որոշիչ դեր խաղալ հաջորդող իրադարձությունների ընթացքի վրա։ 2010-ականների սկզբին ակտուալ դարձան որոշ ձախ գաղափարներ։ Սովետական Միությունից հետո մեծացած սերունդը փորձում էր մտածել հետանկախական հակասությունների մասին՝ լեզվով, որից փշաքաղվում էին իրենց ծնողները։ Դրանք համակրելի, բայց թույլ փորձեր էին։ Աբստրակտ քննադատությունը հնարավորություն էր տալիս համադրել նույնիսկ հակադիր քաղաքական պատկերացումները։ Նույն բեմում կարելի էր հանդիպել սթրիթարտիստների և սթարտափերների, հակամշակութային գործիչների, արվեստագետների և արվեստի աշխատողների, մերիտոկրատների, տեխնոկրատների և անտրոպոսոֆների, բուսակերների, հանկարծակի հարստացած ծրագրավորողների, դրագդիլլերների, ինստիտուցիոնալ հարաբերությունների կողմնակիցների և առաջադեմ ֆաշիստների, ԼԳԲՏ-ակտիվիստների, հիմնադիր նախագահների, թարգմանչական տարբեր դպրոցների հիմնադիրների, իրենց դասակարգը դավաճանած տղաների և աղջիկների, ժողովրդական արտիստի կոչում տենչող էքսպրեսիոնիստների, պատմաքննական ուսումնասիրություններ անողների, նախկին քաղբանտարկյալների և նկար ծախողների, կլեյ մոմենտը առընբիից գերադասողների, Ղարաբաղ կոմիտեի անդամների, դոկումենտալիստների, սոցարտիստների, նոնկոմֆորմիստների և օպորտունիստների, ռեակցիոնիստների, ընկերավարների և անհատապաշտների, կրեատիվ քաղաքական գործիչների, դաշնակցական պոետների, արհեստավարժության դեֆիցիտից բողոքողների, վերապրածների ժառանգների, տուն պահողների, ազատամարտիկների, պացիֆիստների, պարանոյիկների, կուսակցականների և պարտաճանաչ հարկատուների, սովորական քաղքենիների, ինչու ոչ նաև հիփստերների, միակողմանի սիրուց տառապողների, ոչ կանոնագրքային հարաբերություններից տուժածների, պայքարի նոր ստրատեգիաների ներմուծողների, մարիխուանայի լեգալիզացման առաջամարտիկների, ինտերնետի ազատագրող ուժին հավատացողների, մշակութային հեղափոխության կողմնակիցների, տնտեսական խնդիրների և նեոլիբերալ քաղաքականության կապը ակնհայտ տեսնողների, սովետական մոդեռնիզմը վերաիմաստավորողների, թոշակառուների, լկստված լակոտների և ապագա չինվոնիկների։
Սահմանագիծն անցնում էր դեմոկրատական պահանջների և 90-ականների ժառանգության միջև, որը ծանրաբեռնված էր խորհրդային ժառանգությամբ։ Ամեն ինչ գնաց իր հունով՝ թավշյա հեղափոխություն, պանդեմիա, պատերազմներ, արտահերթ ընտրություններ։ 2010-ականների վերջում քաղաքական դաշտը դատարկվեց։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ իշխանության սոցիալական քաղաքականության քննադատությունը հիմա համատեղվում է նույն այդ իշխանության հանդեպ հիացմունքի հետ, այլ այն, որ բազմաթիվ «ձախեր» հաջողությամբ հանդես էին գալիս այդ հարթակներում։ Չափավոր լուծումներն արդեն իսկապես անիմաստ են։ Բնակչությանը ընդդիմադիր ծառայություններ մատուցելու համար կարելի է կցվել վաղուց վարկաբեկված կուսակցություններից որևէ մեկին։ Դատարկության հետևանքներից է համատարած ապաքաղաքականացումը՝ օպորտունիզմից մինչև տեսական վերացարկումներ։ Միջանկյալ պահը ձգձգվել է։ Բայց միևնույն ժամանակ հասարակությունն ընդհանուր առմամբ ճնշված է ոչ այնքան ռեպրեսիաներով, որքան դեպրեսիայով, որն առաջանում է արժեզրկման պատճառով։ Ձախերի խնդիրները, վերջիվերջո, հասարակության խնդիրներն են․ որպես այդպիսին՝ սոլիդարության թուլություն, փխրուն կապեր, փորձի պակաս։ 2008 թվականի «Մեծ ռեցեսիայի» արդյունքները տեսնում եք այսօր, և այն կարող է շարունակել առաջացնել քաոս և ավերածություններ գլոբալ մակարդակում։ Նրանք, ովքեր կփորձեն ժամացույցը վերադարձնել դեպի երբեմնի «գերակայության ոսկեդար», կընկնեն իլյուզիայի մեջ, քանի որ մոտ ապագայում նոր կայուն համակարգ չի ձևավորվի։
Եվ այնուամենայնիվ պարադոքսալ կերպով՝ բարոյական ու քաղաքական կոլափսի ֆոնին, մենք այսօր առնվազն ավելի տեսանելի ենք և ավելի ունակ՝ զարգացնելու ինքնավար նախաձեռնություններ բոլոր մակարդակներում։
Երեսուներորդ ամենամյա “Վայրի երեխաներ” ալտերնատիվ փառատոնը ուղղակի ցուցադրվելու հարթակ չէ, այլ գաղափարների տեղ՝ եթե, իհարկե, դրանք առկա են, թե՛ էսթետիկ, թե՛ քաղաքական իմաստով։ Մինչդեռ ձախերը ասոցացվում են անցյալի հետ, մենք ապագա չունենք։ Հաշվարկի հետ ոչ մի կապ չունի՝ երկու քայլ առաջ մեկ քայլ հետ, և մեկին գումարած մեկ հավասար չէ երկու, որովհետև մենք կարող ենք հաշվել մինչև երեքը, իսկ եթե մեզ սովորեցնեն շարունակել հաշվել` կհայտնվենք թվերի անվերջության մեջ: Ֆեմինիստները վաղուց են թքել Հեգելի վրա, իսկ միկի մաուսը թռնում ա մարս ու նրա ծիծաղը պողպատ ա ծակում։ Մենք ուզում ենք ապրել կեղտոտ քաղաքում, որտեղ երեխաներից քրտինքի և վառոդի հոտ ա գալիս։
Կցանկանաի՞ր արդյոք մասնակցել էս ցուցահանդեսին, եթե իմանայիր, որ այն կարող ա քո կարիեռայի վրա վատ անդրադառնալ: Արվեստը նեվրոզ բավարարելու տեղ չի, հաղթահարել հայոց լեզվի տառապալից հնչողությունը /հատկապես Սևակյան/ անուժությունը գործիքա իսկ հնարավորության լիմիտները՝ էքսպերիմենտ, ընդհանուր լեզվի բացակայությունը կռիվա, լոքշը պոտենցիայա, իդեալոգիական լեզվի ձևավորումը կարևորա, զզվելի պաթոսը պաթետիկա, ձեր պատկերացրած ճաշակով գեղեցիկը ստեղ տեղ չունի , արվեստը նաիվա և գեղեցիկ, ես ավելի շուտ կհասկանամ արվեստը քան դուք ինձ կբացատրեք, հիմար լինելու համար համարձակ եղեք, արվեստը միակ ձևնա մենակ չլինելու, հեռախոսի զանգը ընդհատումնա իսկ քո ալիբին շոփինգնա : »
Փառատոնի նախաձեռնողներ՝ արվեստագետներ Գրիգոր Սիմոնյան և Տիգրան Խաչատրյան
- միջոցառումներ, խաղեր, աշխատարաններ և հանդիպումներ
- ժամանակավոր գրադարան
- ժամանակավոր կինոթատրոն
- ժամանակավոր խոհանոց
- հին իրերի շուկա
- պատվիրակություն` Մանիֆեստո Բրուտալ և նոնտանտոպրեսիզի
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՜
- Սիլվիա Ֆեդերիչի
- Բեն Մորեա
- Այրեն Անաստաս և Ռենե Գաբրի
- Սյուզան Ֆասբիրդեր
- Հարութ Սիմոնյան
- Յոեն Վեդալ
- Նարեկ Հակոբյան
- Կլեր Ֆոնտեն
- Մանիֆեստո Բրուտալ և նոնտանտոպրեսիզի
- Ադրիանս Բլաք և ԱՆԱՐԿՈԱՐՏԼԱԲ
- Սիլվիա Մագլիոնի և Գրեմ Թոմսոն
- Գրիգոր Սիմոնյան
- Գայա Դանիելյան
- Միլենա Ադամյան
- Նարեկ Առուշանյան
- Տիգրան Խաչատրյան
- Լուսինե Թալայան
- Գրետա Հարությունյան
- Նարե Պետրոսյան
- Յեսալ Կապադիա
- Մատեո Ուայտլեյ
- Շերի Միլներ և Էրնի Լարսեն
- Ջիմ Կոստանցո
- Սակ Կոստանցո
- Բեգոնիա Սանտա-Սեցիլիա
- Ջոշ Մաք-ֆի
- Կարլա Բոտեգլիերի
- Արսեն Հակոբյան
- Արման Թովմասյան
- Մեգգի Արարատյան
- Սոնա Բաղդասարյան
- Ինկոնգնիտո կոլեկտիվ
- Կարեն Հակոբյան
- Էլլա Կլասշկա և Օլիվիե Ֆուլոն
- Լևոն Սարգսյան
- Կարինե Մացակյան
- Մհեր Ազատյան
- Դիանա Հակոբյան
- Արման Գրիգորյան
- Անաստասիա Կարկոտ*սկա
- Արթուր Շառոյան
- Վահրամ Աղասյան
- Տաթևիկ Այվազյան
- Նարեկ Մուրադյան
- Վահան Կոստանդյան
- Այկան Սաֆոգլու
- Սոյոնգ և Փունգյովա Սանգսենգ կոլեկտիվ
- Յուրի Մանվելյան
- ……
ԳՈՍՏ ՎՐԱՅԹԵՐՍ
- Դայվ Ն.Ա.
- Շումա ալու
- ……
ՆՓԱԿ, 2026
