Հեղինակներ՝
Նունե Գևորգյան
Գոհար Իսախանյան
Արտակ Կնյազյան
Տիգրան Ներսիսյան
Մարինա Պարազյան
Սևադա Պետրոսյան

Խորհրդական՝
Էդուարդ Պալասանյան


Մարդը փոխազդում է (ավելի շատ ազդում) իր միջավայրի հետ ստեղծում իր կենսավայրը ըստ իր կամքի: Իտարբերություն կենդանիների, որ գործում են բնազդի սահմաններում:

Ժամանակի ընթացքում կուտակված փորձը վերաճում է նոր կենսավայրեր կանխատեսելուն և նախագծելուն: 20 – րդ դարում նկատվում է նորաստեղծ կենսավայրերի բազմաքանակություն: Քաղաքաշինարարները համարվելով գիտակներ նախագծում (նկարում) են այդ կենսավայրերը հաշվի նստելով բազմաբնույթ և բազմատեսակ գործոնների հետ: Հավակնելով ապահովել գործոնների ամբողջությունը, սովորաբար կարևորվում են դրանցից մեկը կամ մի քանիսը: Տեսականորեն լինելով կատարյալ, հորինված կենսավայրերը չեն կարող իրականացնել նախագծված երազանքները:

Առաջացող խնդիրների ազմության մեջ կարևորում ենք մեկ հիմնական խնդիր՝ ինչն է ստիպում բաբախել կենսավայրի սիրտը: Բնականաբար այդ խնդիրը հրատապ ենք գտնում նաև մեր միջավայրում: Իրագործվող էքսպերիմենտի միջոցով ուշադրություն ենք հրավիրում այդ խնդրի վրա: Չունենք պատասխաններ գտնելու հավակնություն: Փորձ է արվում վերապրել բաբախումը:


Այն տարածքը, որտեղ կատարվեց փորձառությունը կազմակերպված էր որոշակի գործոններով, որոնք ընտրված էին ըստ իրենց ազդեցության ոլորտի: Մարդու 5+1 զգայարաններից յուրաքանչյուրի վրա ազդելու համար տեղադրվել էին մեկ կամ մի քանի գործոններ: Ենթանդրաբար, այդ գործոնների համակարգը պիտի առաջացնի ամեն մարդուն յուրահատուկ վարվելակերպ:

Փորձառության ընթացքում հեղինակները արձանագրում էին մարդկանց շարժումը, փոխազդեցությունները և կենսակերպը:
Տարածք մուտք գործած ժողովրդի անորոշ շարժումը ժամանակի ընթացքում վերածվեց կազմակերպված ընթացքի: Շարժման արդյունքում ստեղծվեցին հետքեր՝
. հոսքի հետքեր, ուղիներ (ճանապարհների ցանց, հրապարակներ)
. կանգնած մարդկանց հետքեր (հանգստի գոտիներ)
. նստած մարդկանց հետքեր (բնակավայրեր)
կային տարածքներ, որտեղ հետքեր համարյա թե չառաջացան:
Կարելի է նշել տարածքներ, որոնք իրենց յուրահատկություններից ելնելով դառնում էին որոշակի մարդկանց հավաքատեղի:
Իմի բերած նյութերի վերլուծության արդյունքում հեղինակները հանգեցին այս ԿԵՆՍԱՎԱՅՐԻ կազմակերպման մոդելին:

Նունե Գևորգյան
Քաղաքը մեռած է միայն այն դեպքում, եթե այն չի էլ ծնվել: Մի կյանք ապրած քաղաքը չի մահանում: Այն միշտ կարող է վերականգնվել:



Գոհար Իսախանյան
Յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր տեղը:



Տիգրան Ներսիսյան
Ժամանակը քայլ առ քայլ,
Կեղտը դարձնում է փայլ:



Արտակ Կնյազյան
Տեսնում եմ մշտ մի նոր շարժում…



Պարազյան Մարինա
Ժամանակի անվերջությամ մեջ կենսավայրը իրականանում է պահերով:



Սևադա Պետրոսյան
1. Մարդը կախված կենտրոնից շարժվում է բնական գործոնների միջև:
2. Առաջանում և փոփոխվում են հետքերը:
3. Մարդը հղի է մտքով և փորձում է կրկնօրինակել հետքերը: