II/I
Արևիկ Արևշատյան
Ռուբեն Գրիգորյան

Միասին աշխատելու մեր յուրահատուկ ցանկությունը հիմնվում է հակադիր սեռի պատկանող արվեստագետներին բնորոշ տարբեր տեսողության և մտածողության համար ընդհանուր էսթետիկական տեղ գտնելու խնդրի վրա:
Քանի որ գեղարվեստական արտահայտության պարագայում այդ տարբերությունները տարածվում են նյութական միջավայրի և նրա կրողի՝ առարկաների ու նրանց դասավորությունների վրա, մեր խնդիրն է դառնում նվազագույնին հասցն առարկաների ֆունկցիոնալ համակարգում դրսևորվող սեռական պատկանելիության նշանները շեշտադրելով առարկայական ՙչեզոք դաշտերը՚ կամ ՙչեզոք սեռի՚ պատկանող առարկայախմբերը:
Մեր կարծիքով, միայն այս ուղիով է հնարավոր շրջանցել ՙսեռական կապվածություններով՚ արտահայտվող միակողմանի զգացական մոտեցումները:
Այլապես խոսել համամարդկային մտահոգությունների մասին, ելնելով միայն ՙսեփական սեռի զանգակատան բարձունքից՚ ոչ այլ ինչ է, քան ՙզանցանք՚ կատարած ճ•նավորի խոստովանություն: Ընդհանուր տեղ գտնելու մեր այս ջանքերը, գուցե ինչ-որ չափով ծիսական թլպատումն են հիշեցնում, սակայն հոգևորի ժամանակակից խորհուրդը մեր կարծիքով գտնվում է ինչ-որ տեղ դրա մոտակայքում: