Skip to content Skip to footer

Համակարգչային  նկարների առաջին անհատական բարեգործական ցուցահանդես վաճառք

Արամ Իվանյանը տարբերվում է իր տարիքի երիտասարդներից: Նա դժվարությամբ է շփվում և չի կարող պաշտպանել իր իրավունքները… Արամն ունի յուրահատուկ ներաշխարհ, որը չի խեղաթյուրվում առօրյա կարիքներով և աշխարհիկ ցանկություններով:

Արամն աշխարհը ընկալում է իր եզակի տեսանկյունից: Նա շփվում և կիսում իր զգացմունքներն ու երազանքներըինչպես մեր, այնպես էլ իրեն շրջապատող աշխարհի և տիեզերքի հետ ՝ իր հիանալի համակարգչային գրաֆիկ պատկերների և նկարների միջոցով անդրադառնալով կյանքի գրեթե բոլոր բնագավառներին:

Նրա աշխատանքները տարբեր ոճերի են և շատ հաճախ ստեղծվում են ինքնաբուխ։

Արամը համակարգչային նկարչությամբ սկսել է զբաղվել 1999 թվականից “Աստղիկ” միությունում։ Ոչ ոք նրան այդ հմտությունները չի սովորեցրել և ոչ ոք չի խանգարել, մենք միայն ոգևորել ենք նրան ստեղծել։

 

Մի անգամ հարցրեցի Արամին, արդյոք նա կցանկանա նվիրել իր նկարները այն մարդկանց, ովքեր ներդրում կունենան “Հույսի տուն” կենտրոնի կառուցման մեջ, որտեղ նրա պես երիտասարդները կստանային շուրջօրյա և ամբողջական խնամք, կկարողնան օգտագործել իրենց հմտություններն ու շփվել միմյանց հետ։ Արամը համաձայնեց և մենք որոշեցինք նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը կազմակերպել։

Հայաստանում այս աննախադեպ ցուցահանդեսն ապացուցում է, որ սահմանափակ հնարավորություններով յուրքանչյուր երեխա կարող է ինքնաարտահայտվել։ Պետությունը և հասարակությունը պետք է զգտի ստեղծել համապատասխան պայմաններ և հնարավորություններ։

Ես վստահաբար համոզված եմ, որ շատ բան ունենք սովորելու հատկապես այս երեխաներից։ Սա հասարակության այսպես կոչված «լիարժեք» անդամների համար բացառիկ հնարավորություն է դառնալու աշխարհի լիարժեք քաղաքացիներ…

Համադրող`  Լևոն Ներսիսսյան    “Աստղիկ” Սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողների միություն

Մայիսի 7 – 24,   2003