Քաղաքական արվեստի խմբակային ցուցահանդես
Մասնակից Արվերստագետներ
- Սոնա Աբգարյան
- Մհեր Ազատյան
- Լուսինե Դավիդյան
- Արթուր Զաքարյան
- Տիգրան Խաչատրյան
- Ծոմակ
- Դավիթ Կարեյան
- Դիանա Հակոբյան
- Հովհաննես Մարգարյան
- Կարինե Մացակյան
- Աստղիկ Մելքոնյան
Քաղաքականությունը 180օ-ի տակ ցուցահանդեսում հենց քաղաքական իրավիճակն է, այլ ոչ թե քաղաքականությունն ինքը, քաղաքական իրավիճակը իր խնդիրների ողջ բազմազանությամբ: Իսկ այդ բազմազանությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արվեստը չի նույնանում քաղաքականության հետ: Այս կերպ է, որ արվեստը իր ստեղծագործական ներուժը գործի է դնում ի նպաստ ազատությանն ու հանդուրժողությաննը, որոնք իմաստ ունեն միայն ու միայն բազմազանության մեջ: Ահա այս բազմազանության մի ուրույն մոդել է Քաղաքականությունը 180օ-ի տակ ցուցահանդեսը, որտեղ առկա սերնդային, նյութի ընտրության և խնդիրների բազմազանությունը, այնուամենայնիվ, միավորված է մեկ ընդհանուր այնպիսի ենթատեքստում, ինչպիսին քազաքական իրավիճակն է: Չէ՞ որ, առանց այս միավորող ենթատեքստի, արդեն բազմազանությունն ինքը կկորցներ իր իմաստը՝ վերածվելով անհասկանալի խառնաշփոթի:
Համադրող՝ Վարդան Ազատյան
Սեպտեմբեր 10 – Հոկտեմբեր 2 2003
ՆՓԱԿ, 2003