ՆՓԱԿ-ը «Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ի շրջանակում, համագործակցելով NLL-ի և Artistik Rezo -ի հետ, ներկայացնում է «Փարիզ-Երևան․ Սթրիթ Արտ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաև երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in situ) աշխատանքներ։
Այցելուները կունենան բացառիկ հնարավորություն Երևանում տեսնելու աշխարհահռչակ արվեստագետների ստեղծագործությունները։
Արտիստներ՝
- Բենքսի
- Բոլտ
- Կլե
- Դրան
- Էվազե՛Սիր
- Ժիլբեր1
- Գրի1
- Ժաս
- Ժակ Վիլլեգլե
- Ժոնկ
- Քաշինք
- Քրակեն
- Լոգան Հիքս
- Մարիամ Էներգետիկ
- Մանկիբերդ
- Օկուդա
- Օզմո
- Պանտոնիո
- Ռոմեն Ֆրոկե
- Սեթ
- Շեփարդ Ֆեյրի
- Սիրանուշ Աղաջանյան
- Տարոն Մանուկյան
Համադրողներ՝ Նիկոլա Լոգերո-Լասեր, Արամ Զուրաբյան։
Ազդարարի ձևավորումը՝ Իվանա Կրչադինաց
Ցուցահանդեսի տևողությունը՝ 4 ամիս։
օգոստոսի – դեկտեմբեր, 2025
«Սթրիթ Արտ Փառատոն 2025»-ը իրականցվում է Հայաստանի Հանրապետության Կրթության,Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ֆինասավորմամբ և Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ:
Գործընկերներ` ՍԷՊ, ՌԲԷՆ, Լումինարիում, Փեն Բոքս, Բիզնես սթայլ, Արտ Հենդլինգ Սփեդիշըն ԳՄԲՀ։
Իրադարդություն. Ապարան – Սթրիթ Արտ
ՆՓԱԿ, 2025
մամուլում
- ԿԳՄՍ. «Փարիզ-Երևան․ սթրիթ արտ»
- ԿԳՄՍ. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Սթրիթ արտ 2025» փառատոնի բացմանը
- Courrier d’Erevan. Քաղաքային արվեստը երկու քաղաքների խաչմերուկում․ Փարիզ – Երևան / ֆր /
- ԵՐԵՎԱՆ . «Փարիզ-Երևան․ Սթրիթ արտ»
- Առաջին լրատվական. Մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը. բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը























