Skip to content Skip to footer

ՆՓԱԿ-ը ներկայացնում է նկարիչ Աշոտ Աշոտի հետահայաց ցուցադրությունը Քրիստոսի կերպարի շուրջ, որը թողել է իր ազդեցությունը նկարչի ստեղծագործության վրա՝ սկսած 1980-ականներից մինչև մեր օրերը: Ցուցահանդեսի բացման առաջին օրերին կներկայացվի նաև հատուկ այդ առիթով ստեղծված բացառիկ ինստալյացիա/ներկայացում։ 

Բազմաշնոր ​​արվեստագետը (ծնված Երևանում 1961-ին  և բնակվող Փարիզում 1993-ից) հայտնի դարձավ 1980-ականների վերջին՝ որպես «3-րդ հարկ» խմբի հիմնադիր անդամներից մեկը (1987-1994 թթ.)։ «3-րդ հարկ» խումբն այսօր ճանաչված է որպես ժամանակակից արվեստի առաջին շարժումը Հայաստանում։ Սկսած 1990-ից՝ իր հոգևոր շրջադարձի տարեթվից, Աշոտ Աշոտի ստեղծագործությունները կրում են «Աֆակտում» անվանումը։ Լատինական factum-ից (գործողություն, փաստ) և «a» ժխտական նախածանցից ստեղծված այս նորաբանության միջոցով նա իր ստեղծագործությունը տեղավորում է սոցիալ-մշակութային միջավայր-համակարգից դուրս, որպիսի վերջինները չխառնվեն ստեղծագործության բնույթին:

Աշոտ Աշոտի նախագծված այս հետահայաց ցուցադրության մեջ հեղինակը հետ է նայում իր 40 տարիների անցած ուղուն, որտեղ Քրիստոսի կերպարը իբրև մարդու և Աստծո փոխհարաբերությունների օրինակ, թափանցում է նկարչի ստեղծագործությունը: Այսպիսով, նրա նկարները, լուսանկարները, ինստալյացիաները, տեսանյութերը և պերֆորմանսները բնակեցված են հրեշտակներով, մարտիրոսներով և Քրիստոսին մոտ այլ կերպարներով շատ երկրային աշխարհում:

10.08 – 04.09

 

ՆՓԱԿ, 2024