Նախագծի մասին
Միջ-մշակութային արվեստի լաբորատորիան տարածք է մարդկային գոյության սահմանները եւ ներուժը ուսումնասիրելու համար ։ Այն միջազգային արվեստագետների մի նախաձեռնություն է, որը կազմակերպում է միջ-մշակութային երկխոսության և տարբեր մտածողությյունների ստեղծագործական հետազոտության շրջանակ:
Երկրորդ արվեստի լաբորատորիան տեղի ունեցավ 2017 թ. հոկտեմբերին, երկշաբաթյա ժամանակահատվածում, հեռավոր գերմանական Ջույստ (Juist) կղզում: Կովկասից և Գերմանիայւց հիսուն արվեստագետներ ստեղծեցին մի ժամանակովոր համայնք ուսումնասիրելու գաղափարներ ուտոպիայի – անհասանելի լավ տարածքի – մասին, ստեղծելով համագործակցական նախագծեր, խորհելու ինքնության, կատարելության և ապագայի շուրջ։
«Նախագծիր քո ուտապիան» ընգհանուր թենայի ներքո, արվեստի լաբորատոյյան, բացի ուտոպիայի խնդրին անդրադառնալը, արվեստագետներին առիթ ընձեռեց կղզում անցկացրած ժամանակահատվածում ապրել ուտոպիական համայնքի փորձը։
Պատկերացրեք Ադամի և Եւայի պատնության շարունակություն ՝ խնձորը արդեն սպառվել է և առաջին մարդկային կերպարները վտարվել են դրախտից։ Նրանք կորցրել են իրենց անմեղությունն ու իրենց կատարյալ պարտեզը և ոչմեկը չգիտի թե ի՞նչ է հետևելու։ Պատկերացրեք որ նման պահին, Ադամը թափ է տալիս ուսերն ու Եւային ասում է «ինձ տար մի լավ տեղ»։
Ուտոպիայի հավերժական որոնումը այն փաստի հետեւանքն ու դատողությոնն է որ մենք ապրում ենք անկատար աշխարհում: Ի վերջո, ուտոպիան բառ է, որը նշանակում է «լավ տեղ» ինչպես նաեւ «ոչ մի տեղ», ուստի ուտոպիան կարող է համարվել որպես լավ տեղ, որը ոչ մի տեղ չկա, կամ որպես գոյություն չունեցող մի բանի լավություն: Այն մշակույթների մեջ ստեղծագործական ոգեշնչման եւ քաղաքական հավակնության կրկնվող աղբյուր է, նույնիսկ եթե այդ ուտոպիաները իրականում փորձվել, բայց երբեք ճիշտ այնպես ինչպես պլանավորվել են չեն իրականացել։
Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ուտոպիային ձողով բզում ենք, երբ մենք այն վերցնում, դնում ենք մեր գլխին, երբ մենք այն գլորում ենք ավազի թմբից, որպեսզի տեսնենք, թե արդյոք այն կհասնի՞ ծով:
Այս արվեստի գործերը ներկայանում են որպես անցողիկ հանդիպման եւ համագործակցության առանձնահատուկ ժամանակահատվածի արձանագրություն, որը երբեք չի կրկնվելու: