Skip to content Skip to footer

 

  • Տաթև Ասլանյան
    անհատական ցուցահանդես

  Մանուշակագույն մակերեսներ՝ երազող մարմինների և միաձուլվող հոգիների համար։ Մանրադիտել քունն և դրա թաքնված հնարավորությունները՝ նկատելով զուգահեռներ և նուրբ նմանություններ արվեստագետի և նրան շրջապատողի միջև։
Երբ մարմինը ձուլվում է այն մակերեսին, որի վրա հանգչում է, հոգին սկսում է թափառել՝ շարժվելով իրականությունների, դերերի և փորձառությունների միջև: Անհատական ընկալման խորքերից դեպի անհայտը։ Մշտական լարվածության պայմաններում քունը դառնում է անհրաժեշտություն, ծես և երբեմն միակ բուժումը։ Տարբեր ֆորմաների և շարժումների միջոցով արվեստագետը փնտրում է հանգստի և մտորումների տարածքներ։
Յուրաքանչյուր ստեղծագործություն, ինչպես երազը, դառնում է պատուհան՝ իր մեջ կրելով արվեստագետի ներաշխարհը և համեմատում իրադարձությունները։

  • Համադրող՝ Ամասիա Նիզիբլյան

 

Բացումը : 30.01 ժամը 19:00

 

ՆՓԱԿ, 2026