«ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում` պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդես։
Ցուցահանդեսում ներկայացված են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝ թարգմանված և հրատարակված ReA Comics-ի կողմից, ինչպես նաև նախորդ տարվա մրցույթի հաղթող Լենա Դերունցի «Մխիթարանք» պատկերապատված գրքից հատվածներ։
Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն են՝ Շառլ Բերբերյանը (Ֆրանսիա), Ֆերմին Սոլիսը (Իսպանիա)։
ReA Comics-ի բացման ընթացքում տեղի ունեցավ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Հոկտեմբերի 21 -31
ՆՓԱԿ, 2025























