Գորգը՝ իրադարձության տարածք
Գորգագործությունը մարդկային քաղաքակրթության հնամենի արվեստ/արհեստ է: Գորգագործությունը համեմատվում է աշխարհի արարչագործության հետ՝ հաճախ արտացոլելով տվյալ ժողովրդի հավատամքը աշխարհի կառուցվածքի մասին: Առասպելներում, ավանդույթներում և հեքիաթներում գորգը համարվում է մի կախարդական տարածք, որի վրա բացվում է մի ուրիշ իրականություն կամ, որը տեղափոխում է այլ իրականություն, կամ անգամ փոխում է իրականությունը: Եթե ամփոփենք գորգերի մասին պատումներն ու դրանց տանք սիմվոլիկ նշանակություն, ապա կարող ենք ասել, որ գորգը մի տարածք է որտեղ կարևոր, շրջադարձային բան է տեղի ունենում: Այս գորգերի հետ աշխատելիս էլ խմբերը արտահայտել են իրենց հետ տեղի ունեցածի ու փոփոխությունների ընթացքը, միաժամանակ կարծես անցնելով այդ փոփոխութունների միջով: Այսպիսով՝ գորգը դառնում է իրադարձության տեղ:
պարունակ[ում] գորգերի պատմությունը
ՏԵՂ հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացրել է պարունակ[ում] նախագիծը՝ օգնելու երեխաներին, նրանց ընտանիքներին և ողջ համայնքին հաղթահարել կորուստը, անորոշության զգացումը, հարմարվել նոր միջավայրին, փոփոխված պայմաններին: Այն համայնքահեն ճգնաժամային միջամտության ծրագիր է դեռահասների համար: Աշխատանքը եղել է խմբային՝ հոգեբանական և արվեստի տեխնիկաների համադրմամբ: Ծրագրի ընթացքում հոգեբանն ու արվեստագետը աշխատում են երեխաների խմբերի հետ արդյունքում խմբերը համատեղ ստեղծագործում են, որը արտացոլում է ճգնաժամի միասին անցած ճանապարհը կամ ճգնաժամի միջով միասին ճամփորդելու ընթացքը: Ծրագրի չորս խմբերի հետ մուլտիմերդիա արտիստ Սիլվա Չոբանյանը աշխատել է գորգերի վրա: Խմբերը ստեղծել են իրենց գորգերը, որոնք կարծես լինեն մի կողմից ինքնաճանաչման, ապաքինման, մյուս կողմից խմբերի իրականությունը արտացոլող տարածքներ:
Գորգերը ստեղծվել են Մասիսի, Արտաշատի դեռահասների խմբերի և Վարդենիսի երկու խմբերի հետ աշխատանքի արդյունքում: Խմբերի հոգեբաններն են Իզաբել Լևոնյանը և Քրսիտինե Արզումանյանը:
Ցուցադրվող գորգերի հիմքի վրա ստեղծվել են նաև պարունակ[ում] գորգ հոգեբանական խաղերը, որոնք անցել են փորձարկման փուլը և շուտով կթողարկվեն:
- Համադրող՝ Սիլվանա Չոբանյան
- Տեքստի հեղինակ՝ Նարե Գրիգորյան
- Ազդարարի ձևավորումը՝ Իվանա Կրչադինաց
մայիսի 29 – հունիսի 22
ՆՓԱԿ, 2025