Skip to content Skip to footer

Նյու

Այս նախագիծը միտված է հիշեցնելու մերկ բնորդ ճեպանկարելու կարևորության մասին, այն դիտարկելով որպես ստեղծագործական ընթացքի հիմք, հենասյուն։ Անկախ նկարչի ոճական նախընտրությունից նյու֊ն նախևառաջ բնորդ֊նկարիչ երկխոսության մասին է. արվեստագետը սկզբից քանդում, ապա մասնիկ առ մասնիկ հավաքում է մարմինը մանրամասն ուսումնասիրելով մկաններն ու ոսկորները նա կարծես վարժանք է կատարում, այդ ամենին տիրապետելով արդեն նա ազատ է իր ստեղծագործական ընտրության մեջ։
Հատկանշական է, որ ցուցահանդեսին մասնակցում են ոչ պրոֆեսիոնալ, բայց արդեն աշխատանքային ընթացքի մեջ հմտացած մարդիկ, որոնք ուրախ են իրենց արդյունքի համար, այս ցուցադրության ժամանակ ներկայացված կլինեն և առաջին անփորձ տարբերակները, և արդեն հղկված , ճանապարհ անցած ավարտուն գործերը, ինչը ստեղծագործական էվոլյուցիայի արգասիքն է արդեն։

  • Սուրեն Մալումյան
  • Գայանե Ղազանչյան
  • Վահե Աբազյան
  • Դիանա Եղիկյան
  • Վան Խաչատրյան
  • Սվետլանա Խաչատրյան
  • Էմմա Դիլանյան

Համադրող ՝ Էմմա Դիլանյան
Տեքստ արվեստաբան՝  Տաթևիկ Համբարձումյան

07 – 29 Մարտ

ՆՓԱԿ, 2024