Ներկայացումներն իրականացվում են մեկ քառակուսի մետր չափ ունեցող բեմի վրա։ Մասնակցել կարող են կատարողական արվեստի բոլոր ճյուղերը ներկայացնող արվեստագետները։
Լավագույն «Մեկ քառակուսի մետր» ներկայացումը կարժանանա ՆՓԱԿ-ի կողմից 100.000 դրամ պարգևի։
«Մեկ քառակուսի մետր» կատարողական արվեստի փառատոնի պատմությունը սկսվում է 2006 թվականից: Փառատոնի հիմնական գաղափարը մեկ քառակուսի մետրի վրա բեմադրվող ներկայացումներն են: Փառատոնն ամեն տարի տեղի էր ունենում Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում: Ամեն տարի երիտասարդ արտիստներն ու կատարողները ներկայացումներն էին իրենց բեմադրությունները հանդիսատեսի և ժյուրիի առջև:
ՆՓԱԿ, 2024