Skip to content Skip to footer

արևիկ ալեքսանյան

անհատական ցուցահանդես

Արևիկ Ալեքսանյանը երիտասարդ արվեստագետ է, ով ունի յուրօրինակ ոճ ու մոտեցում գեղանկարչությանը։ Նրա հետաքրքրության շրջանակում են հայաստանյան բնապատկերները, հայտնի հուշարձանները և դրանց հետ կապված պատմությունները։
Արևիկը փորձառական մոտեցում ունի կտավի, նյութերի ու տարբեր տեխնիկաների միատեղման հարցում։

“Մենք ենք մեր սարերը” ցուցահանդեսը, որը կազմված է մեկ ամբողջական բնապատկերից, մի կողմից ներկայացնում է լեռների անծայրածիր ուժն ու միասնությունը, մյուս կողմից, աշխատելով ցուցասրահի տարածքի հետ, խոսում է հայրենիքի “կտրվածության”, անմաբողջականության մասին։

3սմ*3183սմ
Թուղթ, մատիտ, թանաք

02 Փետրվար -07 Մարտ

ՆՓԱԿ, 2024