ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ Թատրոնի և Կատարողական Արվեստի Միջազգային Փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին: Փառատոնի հիմնական նախապայմանը անվան մեջ է: Թատերախաղը սահմանափակվում է մեկ քառակուսի մետր բեմով և պետք է տևի մինչև 45 րոպե: Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան: Փառատոնը հեղինակներին ու խմբերին աջակցում է բեմականացման խնդիրներում: Անվճար տրամադրվում է բեմն ու փորձատեղին: Հնչյունային և լուսային ձևավորումների համար ապահովվում են համապատասխան մասնագիտական ծառայությունները:
ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ թատերական փառատոնի տարիների փորձը ցույց է տալիս, որ անվանադիր պայմանը մասնակից հեղինակների համար վերածվում է ստեղծարարական հետաքրքիր լուծումների ու տաղանդի ցուցադրման յուրօրինակ միջոցի: Առիթ ստեղծում հայկական ժամանակակից թատերարվեստում նոր հայացքների ու ձևերի բացահայտման համար, ինչն իր հետ բերում է որևէ նոր հեղինակ: Հայաստանում քիչ են այնպիսի թատերական ֆորումները, որոնք ներկայացնում են քիչ առաջ բեմականացված ներկայացումները: Փառատոնը ձգտում է իր բացառիկ ու օգտակար դերակատարությանը. լինել ոչ միայն ներկայացնող, այլև աջակցել ու խրախուսել ստեղծարար բազմաձևումներին ու նոր ներկայացումների բեմականացմանը: Արդյունքում, փառատոնի հանդիսատեսը հանդիպում է միայն ու բացառապես նոր ներկայացումների: Ավանդաբար փառատոնը տեղի է ունենում ՆՓԱԿ-ում, նոյեմբեր ամսի սկզբին:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 1. Խաղը սահմանափակվում է մէկ քառակուսի մետր բեմով 2. Տևողությունը` մինչև 45 րոպե 3. Ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ չկան 4. ՆՓԱԿԹԱՏՐՈՆԸ աջակցում է բեմականացման խնդիրներում
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ / Փառատոնի գլխավոր մրցանակ: Արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև: Քվեարկողը իրավունք չունի ձայն տալ ինքն իրեն: Առավելագույն հավասար քվեներ ստացածները անցնում են քվեարկման երկրորդ փուլ: ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ / Շնորհում է ժյուրին ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ / Շնորհում է ժյուրին ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆ ՀԻՄՔ / Շնորհում է ժյուրին ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ / Շնորհում է ՆՓԱԿԹԱՏՐՈՆը