Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսում է իր ուղևորությունը Ստամբուլից Երևան: «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար 2022 թ․ մայիսի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)։
Թուրքիայի հայ, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում՝ իր խմբագրատան դիմաց, 2007 թվականի հունվարի 19-ին։ Այն ժամանակ և այնտեղ․․․
«Ակօս»-ի նախկին գրասենյակը, որտեղ ամեն տարի նրա սպանության օրը հազարավոր մարդիկ հավաքվում են՝ ոգեկոչելու նրա հիշատակը և պահանջելու արդարություն, 2019 թվականի ապրիլի 23-24-ին բացեց իր դռները հանրության առջև՝ որպես Հրանտ Դինքի «23,5» հուշավայր։ Հուշավայրը, լույս սփռելով Հրանտ Դինքի կյանքի, պայքարի, նրա մահվանը տանող օրերի, ինչպես նաև «Ակօս»-ի և Թուրքիայում ապրող հայերի պատմության վրա, հնարավորություն է տալիս հետհայացք նետել Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմությանը: «23,5»-ը ջատագովում է Հրանտ Դինքի որդեգրած համընդհանուր արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, համակեցությունը, հավասարությունը, ճշմարտությունը, խաղաղությունը և արդարությունը: Իր ցուցանմուշներով, արխիվով և հանրային ծրագրերով «23,5»-ը ծառայում է որպես հիշողության, մտորումների, երկխոսության, սովորելու և փոխըմբռնման վայր:
Հուշավայրն իր անվանումը ստացել է Հրանտ Դինքի հեղինակային «Ապրիլի 23 ու կես» հոդվածից, որը հրատարակվել է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակօս» թերթում։ Այն ճոճանակ է ցավի և հույսի միջև, անցյալի և ապագայի խոստում և պարադիգմային փոփոխության հրավեր:
Սույն ցուցահանդեսն այդ խորհուրդն է իր մեջ ամփոփում։ Ինչպես Ստամբուլի «23,5» հուշավայրում, այնպես էլ Երևանում Հրանտ Դինքը կլինի ցուցահանդեսի պատմողն ու ուղեկցորդը՝ ներկայացնելով իր պատմությունն ու արդարության իր ճանապարհը: Ցուցահանդեսի առանձին անկյուններ կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են հիշողությունը, արդարությունը և փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայում։
Ցուցահանդեսին կից կկազմակերպվեն հավելյալ միջոցառումներ ամռան ամիսներին, որոնց մասին կտեղեկացնենք Հրանտ Դինք հիմնարկի կայքէջով և սոցիալական ցանցերով։
«Հրանտ Դինք․ հոս և հիմա» ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է դարձել Քրեստ հիմնադրամի և Ուլոֆ Պալմե միջազգային կենտրոնի աջակցության շնորհիվ։ental Art (NPAK).
Hrant Dink, the Armenian editor-in-chief of Agos Newspaper, was assassinated in Istanbul in front of his newspaper’s office on January 19, 2007.
The former office of Agos Newspaper, where thousands gather every year on the day of his assassination to commemorate and demand justice, opened its doors to visitors on April 23-24, 2019 as the 23.5 Hrant Dink Site of Memory. The memory site, while shedding light on Hrant Dink’s life, struggle, the days leading to his death as well as the story of Agos and Armenians in Turkey, offers a look into the near history of Turkey.
23.5 promotes the universal values embraced by Hrant Dink such as democracy, co-existence, equality, truth, peace and justice. With its exhibits, archives and public programs, 23.5 acts as a space for remembrance, reflection, dialogue, learning and mutual understanding.
The site of memory takes its name from Hrant Dink’s article ‘23.5 April’, which was published in Agos on April 23rd, 1996. It’s a pendulum between pain and hope, a pledge between the past and future and an invitation to a paradigm shift.
This exhibition extends that invitation. Just as at the 23.5 Site of Memory in Istanbul, so too in Yerevan Hrant Dink will be the narrator and the guide telling his own story and his path of righteousness. Separate corners of the exhibition will be a focus on themes such as memory, justice and minority rights in Turkey.
Throughout the summer a number of side events will accompany the exhibition. The side events will be announced on the Foundation’s website and social media accounts.
The ‘Hrant Dink: Here and Now’ exhibition is made possible thanks to the support of the Chrest Foundation and Olof Palme International Center.